Ֆելիքս Խաչատրեան. «Տունտունիկն Աժ-ում նստել եւ ուրիշի փոխարէն քուէարկելն է»


Ֆելիքս Խաչատրեան. «Տունտունիկն Աժ-ում նստել եւ ուրիշի փոխարէն քուէարկելն է»

  • 06-06-2011 14:36:26   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանում ներքին լարուած վիճակ է եւ այդ հարցերը պէտք է օր առաջ լուծուէն: Այս մասին յունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը յայտարարեց Հայաստանի Ժողովրդական կուսակցութեան վարչութեան քարտուղար Ֆելիքս Խաչատրեանը, ով ընդգրկուած է իշխանութիւնների հետ Հակ-ի բանակցող խմբում: «Հայաստանում մեր բոլոր դժբախտութիւնների պատճառն անօրինական իշխանութիւնների ձեւաւորումն է: Ժողովուրդը կորցրել է վստահութիւնն իր օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւնների նկատմամբ: Ինչ է նշանակում տունտունիկ»,- ասաց Հակ-ի ներկայացուցիչը: Անդրադառնալով նոյն օրուայ ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ, «ՀՀԿ» խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Գալուստ Սահակեանի այն դիտարկմանը, թէ «Հակ-ը դեռ տունտունիկ խաղալու վիճակում է», Ֆ.Խաչատրեանը յայտարարեց. «Տունտունիկն Աժ-ում նստել եւ ուրիշի փոխարէն քուէարկելն է: Հիմա տունտունիկ ո՞վ է խաղում»։
  -   Քաղաքական