Բակոյ Սահակեան. «Հայրենիք-սփիւռք միասնութեան շնորհիւ մենք կարողացանք դիմակայել ամԥնածանր փորձութիւններին եւ կանգնել կայուն զարգացման ուղու վրա»


Բակոյ Սահակեան. «Հայրենիք-սփիւռք միասնութեան շնորհիւ մենք կարողացանք դիմակայել ամԥնածանր փորձութիւններին եւ կանգնել կայուն զարգացման ուղու վրա»

  • 19-09-2011 22:56:24   | Հայաստան  |  Քաղաքական
Բակոյ Սահակեան. «հայրենիք-սփիւռք միասնութեան շնորհիւ մենք կարողացանք դիմակայել ամենածանր փորձութիւններին եւ կանգնել կայուն զարգացման ուղու վրաէ Հայրենիք-սփիւռք միասնութիւնը Հայոց անկախ պետականութեան անկախ գոյատեւման ու զօրացման, ինչպէս նաեւ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայորդիների ազգային ինքնութեան պահպանման հիմնասիւներից մէկն է: Ողջունելով Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովի մասնակիցներին` այս մասին սեպտեմբերի 19-ին յայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Բակոյ Սահակեանը: «հենց այդ միասնութեան շնորհիւ մենք կարողացանք դիմակայել ամենածանր փորձութիւններին եւ կանգնել կայուն զարգացման ուղու վրաէ,- ասաց նա, յաւելելով, որ Հայրենիք-սփիւռք միասնութիւնը դինամիկ համակարգ է, որի ճկունութիւնն ու արդիւնաւէտութիւնը պահպանելու համար անհրաժեշտ է հաշուի առնել միջազգային ասպարէզում ու տարբեր երկրներում տեղի ունեցող փոփոխութիւններն ու զարգացումները: ԼՂՀ ղեկավարը նաեւ կարծիք յայտնեց, որ Հայրենիք-սփիւռք միասնութիւնը պահանջում է Հայրենիքի եւ Սփիւռքի պետական, քաղաքական, հասարակական, գիտակրթական, մշակութային եւ այլ շրջանակների միջեւ համագործակցութեան սերտացում, փոխգործակցութեան նոր եզրերի որոնում ու նախանշում: Այդ տեսանկիւնից Բակոյ Սահակեանը կարեւոր համարեց համաժողովի անցկացումը, որը կարող է դառնալ հայ ժողովրդի եւ երկու հայկական պետութիւնների համար կարեւորութիւն ունեցող թեմաների քննարկման հարթակ: «արցախը շահագրգռուած է ու պատրաստակամ այդ հարթութիւնում աշխատել` այն դիտարկելով որպէս Հայաստան-արցախ-սփիւռք եռամիասնութեան ամրապնդման գործնական մեխանիզմէ,- ասաց նա:
  -   Քաղաքական