Բակո Սահակյան. «Հայրենիք-Սփյուռք միասնության շնորհիվ մենք կարողացանք դիմակայել ամենածանր փորձություններին եւ կանգնել կայուն զարգացման ուղու վրա»


Բակո Սահակյան. «Հայրենիք-Սփյուռք միասնության շնորհիվ մենք կարողացանք դիմակայել ամենածանր փորձություններին եւ կանգնել կայուն զարգացման ուղու վրա»

  • 19-09-2011 22:56:24   | Հայաստան  |  Քաղաքական
Հայրենիք-Սփյուռք միասնությունը Հայոց անկախ պետականության անկախ գոյատեւման ու զորացման, ինչպես նաեւ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայորդիների ազգային ինքնության պահպանման հիմնասյուներից մեկն է։ Ողջունելով Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովի մասնակիցներին՝ այս մասին սեպտեմբերի 19-ին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ «Հենց այդ միասնության շնորհիվ մենք կարողացանք դիմակայել ամենածանր փորձություններին եւ կանգնել կայուն զարգացման ուղու վրա»,- ասաց նա, հավելելով, որ Հայրենիք-Սփյուռք միասնությունը դինամիկ համակարգ է, որի ճկունությունն ու արդյունավետությունը պահպանելու համար անհրաժեշտ է հաշվի առնել միջազգային ասպարեզում ու տարբեր երկրներում տեղի ունեցող փոփոխություններն ու զարգացումները։ ԼՂՀ ղեկավարը նաեւ կարծիք հայտնեց, որ Հայրենիք-Սփյուռք միասնությունը պահանջում է Հայրենիքի եւ Սփյուռքի պետական, քաղաքական, հասարակական, գիտակրթական, մշակութային եւ այլ շրջանակների միջեւ համագործակցության սերտացում, փոխգործակցության նոր եզրերի որոնում ու նախանշում։ Այդ տեսանկյունից Բակո Սահակյանը կարեւոր համարեց համաժողովի անցկացումը, որը կարող է դառնալ հայ ժողովրդի եւ երկու հայկական պետությունների համար կարեւորություն ունեցող թեմաների քննարկման հարթակ։ «Արցախը շահագրգռված է ու պատրաստակամ այդ հարթությունում աշխատել՝ այն դիտարկելով որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործնական մեխանիզմ»,- ասաց նա։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play