Բնական պաշարների կառավարումը ցանկացած երկրի իշխանութեան առաջնահերթ պարտականութիւնն է, յայտարարում է Թեղուտի պաշտպանութեան խումբը


Բնական պաշարների կառավարումը ցանկացած երկրի իշխանութեան առաջնահերթ պարտականութիւնն է, յայտարարում է Թեղուտի պաշտպանութեան խումբը

  • 06-06-2011 11:42:11   | Հայաստան  |  Հասարակութիւն
Բնական պաշարների կառավարումը` յանուն երկրի զարգացման ու քաղաքացիների բարեկեցութեան բարձրացման, ցանկացած երկրի իշխանութեան առաջնահերթ պարտականութիւնն է: Ինչպէս նշուած է Թեղուտի պաշտպանութեան խմբի յայտարարութիւնում, իշխանութեան կողմից իր տուեալ պարտականութեան ձախողումն ամրապնդում է երկրում տիրող սոցիալական անարդարութեան ու անհանդուրժողականութեան մթնոլորտը, եւ ծառայում կարեւոր գործօն իշխանութիւնը փոխելու հասարակական պահանջարկի ձեւաւորման համար»: Յայտարարութիւնում նաեւ ասուած է. «Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 10-րդ յօդուածի համաձայն, «Պետութիւնն ապահովում է շրջակայ միջավայրի պահպանութիւնը եւ վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ oգտագործումը»: Հայաստանի Հանրապետութիւնը միացել է մի շարք բնապահպանական կոնուենցիաների եւ ընդունել շրջակայ միջավայրի գործողութիւնների ազգային ծրագիր: Շրջակայ միջավայրի պահպանութեան ոլորտում պետական կառոյցները միջազգային ու օտարերկրեայ կազմակերպութիւններից տարէցտարի ստանում են հարիւրաւոր միլիոն դոլարների հասնող աջակցութիւն եւ նրանց ներկայացնում հաշուետուութիւններ երկրի կողմից ստանձնած պարտաւորութիւնների իրականացման մասին: Այս քաղաքականութիւնն ու միջոցառումներն իրականացւում են նաեւ մեր պետութեան կողմից որդեգրած կայուն զարգացման հայեցակարգի համատեքստում, որի խնդիրն է ապահովել հաւասարակշռուած մօտեցում երկրի տնտեսական զարգացման գործում` որոշումների ընդունման գործընթացում հաշուի առնելով սոցիալական եւ էկոլոգիական հիմնախնդիրները: Հայեցակարգը միտուած է բարձրացնել ողջ հասարակութեան եւ նրա անդամների բարեկեցութիւնը` երաշխաւորելով նաեւ ապագայ սերունդների կարիքների ապահովումը: Այսօր Հայաստանի Հանրապետութիւնում տնտեսական զարգացումն ընթանում է ոչ կայուն եղանակով: Տնտեսական աճը եւ բնակչութեան բարեկեցութիւնը զգալի կախման մէջ են բնական ռեսուրսների շահագործումից: Համախառն ներքին արդիւնքի աճ ապահովելու պատճառաբանութեամբ, մի խումբ անձանց մասնաւոր շահից ելնելով, անխնայ եւ արագ տեմպերով շահագործւում են երկրի ընդերքի հանածոները, ջրային ռեսուրսները, հողերը, անտառները, կենդանական ու բուսական աշխարհը` խոչընդոտելով տնտեսութեան համար ազգային մրցունակութեան հեռանկար ունեցող այլ ճիւղերի զարգացումը: Հայաստանն օր-օրի ծածկւում է նորանոր բացուող հանքերով ու միլիոնաւոր տոննաներով լեցուն թունաւոր նիւթերի պոչամբարներով: Անտառահատումների արդիւնքում արագանում են անապատացման գործընթացները եւ յաճախակի են դառնում սողանքները: Երկրի մակերեւութային ու ստորերկրեայ ջրերը զոհաբերւում են հիդրոէներգետիկայի ու ձկնարդիւնաբերութեան ոչ խելամիտ զարգացմանը: Որսի ծաւալման ու տնտեսական գործունէութեան արդիւնքում աղքատանում է երկրի կենդանական ու բուսական աշխարհը: Քաղաքների ինտենսիւ կառուցապատման հետեւանքով աճում են սեյսմիկ ռիսկերը եւ աւելանում է սթրեսը: Մարդիկ արտագաղթում են իրենց հայրենիքից`գիտակցելով, որ ընդամէնը 1-2 տասնամեակ անց նրանց երեխաները չեն ունենալու ապրելու համար պատշաճ առողջ շրջակայ միջավայր, երկիրը զարգացնելու ռեսուրսներ եւ ապահով ապագայ: Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնը չի ձեռնարկում որեւէ քայլ իրավիճակը բարելաւելու ուղղութեամբ: Հասարակայնութեան եւ մասնագէտների կողմից բարձրացուող բողոքները մնում են անպատասխան եւ ,ձայն բարբառոյ hանապատիէ: Իսկ բնական ռեսուրսների հիւծումը Հայատանում տեղի է ունենում իշխանութեան բարձրաստիճան պաշտօնեաների մասնակցութեամբ, իմացութեամբ, թողտուութեամբ եւ օրինականացմամբ, եւ նրանք որեւէ կերպ պատասխանատուութեան չեն ենթարկւում կատարած անօրինականութիւնների համար: Երկրում տիրում է բացարձակ ,բեսպրեդելըէ եւ անպատժելիութիւնը»:
  -   Հասարակութիւն