Լոկոմոտիվների եւ բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները բարելաւուել են


Լոկոմոտիվների եւ բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները բարելաւուել են

  • 29-09-2011 11:51:04   | Հայաստան  |  Տնտեսութիւն

<<Հարաւկովկասեան երկաթուղի>>Փբը-ում յունուար-օգոստոս ամիսներին բարելաւուել են լոկոմոտիվների եւ բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տուեալների համաձայն, բեռնատար վագոնի շրջանառութիւնը անցեալ տարուայ նոյն ժամանակաշրջանի հետ համեմատ արագացել է 0,2 օրով կամ 5,1%: Ութ ամիսների համար նախատեսուող ցուցանիշի հետ համեմատ փաստացի ցուցանիշը բարելաւուեց 25,6%: Ինչպէս յայտնում են Հկե-ի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնից, ըստ վիճակագրական տուեալների, մէկ վագոնի միջին շրջանառութիւնը կազմում է 3,9 օր: Յունուար-օգոստոսին 1,1 ժամով նախասեսուածի հետ համեմատ կրճատուել է նաեւ վագոնի պարապուրդի ժամանակը մէկ բեռնափոխադրումից առաջ, կազմելով 36,8 ժամ: 2011թ.-ի ութ ամիսների ընթացքում բարելաւուել են լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մէկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 338,8 լոկ-կմ, ինչը 23,2% գերազանցում է 2010 թ. նոյն ժամանակահատուածի ցուցանիշը: Ինչպէս արդէն նշել էր <<Հարաւկովկասեան երկաթուղի>>ՓԲԸ գլխաւոր տնօրէն Շեւկետ Շայդուլլինը, ընկերութիւնը նման արդիւնքների կարողացել է հասնել ենթակառուցուածքի եւ շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգութեան ապահովման շնորհիւ: Այդ աշխատանքի մէջ առանցքային դեր է խաղացել գործի մարդըէ` իր աշխատանքային պարտականութիւնների կատարման նոր մօտեցումներով: <<2011-ը մեր համար լինելու է երկաթուղու առանց կորուստների աշխատանքի տարի: Դա մեր թիւ մէկ խնդիրն է>>, - ասաց Շ.Շայդուլլինը, յաւելելով. <<Այսօր մենք լուծում ենք մի շարք այդպիսի խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, տրանսպորտային օրէնսդրութեան ներդաշնակեցումը, ճկուն սակագնային քաղաքականութիւնը, ենթակառուցուածքի եւ շարժակազմի միջազգային ստանդարտներին համապատասխանեցումը>>: Ընկերութեան ղեկավարը նշեց, որ 2011 թ.-ի անցած ամիսները երկաթուղու համար դարձել էին բիզնես-գործընթացների արդիւնաւէտութեան աճի, շահութաբերութեան եւ հզօրութիւնների աւելացման ժամանակ:
  -   Տնտեսութիւն