Կըհ-ն սկսում է ընտրութիւնների անցկացման մաuնագիտական դաuընթացնէր


Կըհ-ն սկսում է ընտրութիւնների անցկացման մաuնագիտական դաuընթացնէր

  • 30-09-2011 10:36:38   | Հայաստան  |  Հասարակութիւն

Հոկտեմբերի 1-ին մեկնարկում են ՀՀ կենտրոնական ընտրական յանձնաժողովի կողմից կազմակերպուած ընտրութիւնների անցկացման մաuնագիտական դաuընթացնէր: ինչպէս յայտնում է ԿԸՀ մամլոյ ծառայութիւնը, հոկտեմբերի 1-ից 5-ն ընկած ժամանակահատուածում դասընթացնէր կ'անցկացուեն Մեղրիում, Ագարակում, Քաջարանում, Կապանում, Գորիսում, Սիսիանում: Ընդհանուր առմամբ ստացուել է դասընթացներին մասնակցելու մօտ 43 000 դիմում: Ընտրութիւնների անցկացման մաuնագիտական դաuընթացների նպատակն է տեղամասային ընտրական յանձնաժողովներում ընդգրկուելու իրաւունք ունեցող անձանց, ինչպէս նաեւ ընտրական յանձնաժողովների նիստերին, իսկ քուէարկութեան ընթացքում` նաեւ քուէարկութեան սենեակում ներկայ լինելու ցանկութիւն ունեցող հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներին ընտրական իրաւունքը կարգաւորող իրաւական ակտերի ուսուցումը եւ ստուգարքի միջոցով նրանց գիտելիքների ստուգումն ու որակաւորում շնորհելը: Դասընթացների, ստուգարքի ընթացքին կարող են հետեւել զանգուածային լրատուութեան միջոցների, հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչները: Դասընթացների անցկացման ժամանակացոյցը տեղադրուած է ՀՀ կենտրոնական ընտրական յանձնաժողովի համացանցային կայքում:
  -   Հասարակութիւն