Նախատեսւում է վերազինել թմրամոլութեան եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան դէմ պայքարի համար անհրաժեշտ նիւթատեխնիկական բազան


Նախատեսւում է վերազինել թմրամոլութեան եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան դէմ պայքարի համար անհրաժեշտ նիւթատեխնիկական բազան

  • 30-09-2011 14:33:03   | Հայաստան  |  Հասարակութիւն

Հայաստանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանի նախագահութեամբ սեպտեմբերի 30-ին տեղի ունեցաւ Թմրամոլութեան եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան դէմ պայքարի հարցերն ուսումնասիրող միջգերատեսչական յանձնաժողովի նիստը: Ինչպէս ընդգծեց Արթուր Բաղդասարեանը, թմրամոլութեան եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան դէմ պայքարը Հայաստանի ազգային անվտանգութեան գերակայութիւններից է, դա է պատճառը, որ Ազգային անվտանգութեան խորհրդի աշխատակազմի կողմից մշակուել է թմրամոլութեան եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան դէմ պայքարի ազգային ծրագիրը, որն հաւանութեան է արժանացել Աախ-ում եւ հաստատուել երկրի նախագահի կողմից: Ըստ պաշտօնական վիճակագրութեան, 2011թ. առաջին կիսամեակում, նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ, արձանագրուել է նշուած ոլորտի իրաւախախտումների շուրջ 7,4 տոկոսանոց աճ, շուրջ 10 տոկոսով աճել է նաեւ նման յանցատեսակների բացայայտման ցուցանիշը: Արթուր Բաղդասարեանը տեղեկացրեց, որ Եւրոպական միութիւնը դիմել է Հայաստանին, ինչպէս նաեւ Արեւելեան գործընկերութեան ծրագրի միւս անդամ երկրներին` ուժեղացնել համագործակցութիւնն այս ոլորտում: Եւրոմիութիւնը նախատեսում է Հայաստանին տրամադրել 10 մլն եւրոյ գումար, մասնաւորապէս, թմրամոլութեան եւ թմրամիջոցների դէմ պայքարի շրջանակներում անհրաժեշտ նիւթատեխնիկական բազայի վերազինման համար: ԱԱԽ քարտուղարը յայտնեց նաեւ, որ շուտով կ'աւարտուեն կազմակերպուած յանցաւորութեան դէմ պայքարի ազգային ռազմավարութեան մշակման աշխատանքները: Համակարգուած փաստաթուղթ ստեղծելու նպատակով եմ-ից հայաստան է ժամանել յատուկ փորձագէտ, ով կաշխատի Հայաստանի իրաւապահ մարմինների հետ: Արթուր Բաղդասարեանն ընդգծեց, որ հասարակական այդ չարիքի դէմ պայքարը պէտք է մղել երէք հիմնական ուղղութիւններով` թմրամոլութեան կանխարգելում, պատժի անխուսափելիութիւն եւ թմրամոլութեան զոհերի հասարակութիւն վերադարձնելու ուղղութեամբ կատարուելիք աշխատանքներ: ՀՀ Ոստիկանութեան պետի առաջին տեղակալ Յունան Պօղոսեանի գնահատմամբ, ոստիկանութեան կողմից զգալի աշխատանքներ են կատարուել ՀՀ նախագահի կարգադրութեամբ հաստատուած 2009-2012թթ. Հհ-ում թմրամոլութեան եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան դէմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում: «ուրախալի է, որ յայտնաբերւում ու առգրաւուում են մեծ քանակութեամբ թմրամիջոցնէր, բայց այդ ուղղութեամբ դեռեւս անելիքներ ունենքէ,- ասաց նա, ընդգծելով, որ խօսքը, մասնաւորապէս, թմրամոլութեան զոհերի հասարակութիւն վերադարձի մասին է: Ոստիկանութիւնում եւ Սոցիալական հարցերի ու աշխատանքի նախարարութիւնում ստեղծուել են աշխատանքային խմբեր, որոնք ուսումնասիրութիւններ կը կատարեն եւ յաջորդ տարուայ յունուարի կէսերին կը ներկայացնեն դրանց արդիւնքները: Մասնաւորապէս, ոստիկանութիւնում ստեղծուած խումբը կ'ուսումնասիրի նիւթատեխնիկական բազայի վերազինման, անհրաժեշտ տեխնիկական սարքաւորումների ու յատուկ վարժեցուած շների պահանջարկը, իսկ սոցիալական հարցերի նախարարութեան խումբը` շահառուների թիւը թմրամոլութեան հակում ունեցող անձանց համար սոցիալ-վերականգնողական ծրագիր իրականացնելու համար:
  -   Հասարակութիւն