«Համահայկական բանկ»-ին տրամադրուել է բանկային գործունէութեան լիցենզիայ


«Համահայկական բանկ»-ին տրամադրուել է բանկային գործունէութեան լիցենզիայ

  • 03-06-2011 20:21:46   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը hունիսի 2-ի թիւ 158այ որոշմամբ ,համահայկական բանկէ բաց բաժնետիրական ընկերութեանը տրամադրել է բանկային գործունէութեան լիցենզիայ: Այդ մասին տեղեկացնում են ԿԲ հասարակայնութեան հետ կապերից: Համահայկական բանկի կանոնադրական կապիտալը 100 մլն դոլար է, որից 20 մլն տրամադրուել է պետութեան կողմից, իսկ մնացածը կը լրացուի միջազգային ֆինանսական կազմակերպութիւններից կամ այլ մասնաւոր աղբիւրներից: Հիմնադիրները կը դառնան Հայաստանի կառավարութիւնը` մասնակցութեան 20 տոկոս չափաբաժնով, առաջատար ֆինանսական կազմակերպութիւններ ու մասնաւոր ներդրողներ: Համահայկական բանկի նպատակը կը լինի աջակցել հայութեան ուժեղ, մրցունակ ու գիտութեան վրայ յենուած ներուժի ձեւաւորմանը, որը կ'ուղղուի համաշխարհային շուկայում մրցունակութեան բարձրացմանը:
  -   Տնտեսութիւն