Հոկտեմբերի 7-9-ը Երեւանում կ'անցկացուի Դիջիթէք ցուցահանդէս


Հոկտեմբերի 7-9-ը Երեւանում կ'անցկացուի Դիջիթէք ցուցահանդէս

  • 05-10-2011 16:17:10   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Դիջիթէք ամենամեայ ցուցահանդէսն այս տարի կը կայանայ հոկտեմբերի 7-9-ը Կ.Դէմիրճեանի անուան մարզահամերգային համալիրում` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքոյ եւ Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիւասել-մտս ընկերութեան պլատինէ հովանաւորութեամբ: Այս մասին լրագրողներին տեղեկացուեց «դիջիթէք ցուցահանդէս` տօն տեխնոլոգիական հայութեան համարէ թեմայով անցկացուած մամուլի ասուլիսի ժամանակ: Նշուեց, որ ցցուցահանդէսի հիմնական նպատակը տեղեկատուական եւ հեռահաղորդակցութեան տեխնոլոգիաների ընկերութիւնների, գործարար սպառողների եւ հասարակութեան միջեւ հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Միջոցառումը հայաստանեան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանօթանալու, առկայ մարտահրաւէրներն ու հնարաւորութիւնները տեսնելու հնարաւորութիւն է տալիս: Այն նաեւ միտուած է միջազգային կապերի ընդլայնմանը: Տեղեկացուեց նաեւ, որ շուրջ 115 ընկերութիւններ արդէն յայտ են ներկայացրել մասնակցելու Դիջիթէք տեխնոլոգիական ցուցահանդէսինխ ինչը արձանագրում է 70% աճի գրանցում նախորդ տարուայ համեմատ: Ցուցահանդէսի կազմակերպիչների կանխատեսումներով, այս տարի ցուցահանդէսը կ'ունենայ աւելի քան 18.000 այցելու: «Դիջիթէք ցուցահանդէսը միտուած է տեխնոլոգիական քարոզչութեանը հասարակութեան շրջանում, մարդկանց ցոյց տալու, որ ապագան տեխնոլոգիական զարգացման մէջ է: Մենք յուսով ենք` հասարակութիւնն իրապէս կը հասկանայ, որ տեխնոլոգիական զարգացումը Հայաստանում հնարաւոր է եւ իսկապէս կարող է հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կը խթանի տնտեսութեան բոլոր ոլորտների եւ հասարակական կեանքի առաջխաղացումը», - նշեց ցուցահանդէսի կազմակերպիչ` ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեան (ԻՏՁՄ) գործադիր տնօրէն Կարէն Վարդանեանը: Ցուցահանդէսին կից կ'անցկացուեն հետեւեալ միջոցառումները. • The World of Engineering – «Ճարտարագիտութեան աշխարհ» ընդհանուր տաղաւարով հանդէս կը գան շուրջ 30 տեղական եւ միջազգային ճարտարագիտական ընկերութիւններ տարբեր ծառայութիւններով եւ լուծումներով: • ՏՏ աշխատանքի տօնավաճառտտ աշխատանքի տօնավաճառի համակազմակերպիչն է «զբաղուածութեան Պետական Ծառայութիւնէ գործակալութիւնը, աջակիցը` USAID PALM Project: • DigiTec Startup հատուած – Շուրջ 12 նորաստեղծ ընկերութիւններ կը ներկայացնեն իրենց նորարական լուծումները եւ ծառայութիւնները: • Open Game Contest – Կը ցուցադրուեն Համակարգչային խաղերի բաց առաջնութեան յայտարարագրուած խաղերը: • ArmRobotics – Կը ցուցադրուեն Հայաստանի ռոբոտների բաց առաջնութեան մասնակից ռոբոտները: • DigiLife սեմինարների շարք - առաջատար տեղական եւ միջազգային ընկերութիւններ հանդէս կը գան իրենց լուծումներով եւ տեխնոլոգիական վերջին նորութիւններով: Դիջիթէք ցուցահանդէսի ինֆորմացիոն հովանաւորներն են` Arka լրատուական գործակալութիւնը, Pcnews.am, lragir.am, panorama.am, panarmenian.net, arminfo.am, youth.am, ireport.am, banker.am լրատուական կայքերը, «Առաւօտ», «Իրատես դէ ֆակտո», «Հայոց Աշխարհ», «Ազգ», «168 ժամ», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկայ Արմէնիա», «Ինֆո-մարկետ»թերթերը, «Նոյեան Տապան»լրատուական գործակալութիւնը, «Կենտրոն», «Երկիր Մեդիա»հեռուստաընկերութիւնները:
  -   Տնտեսութիւն