Հոկտեմբերի 7-9-ը Երեւանում կանցկացվի ԴիջիԹեք ցուցահանդես


Հոկտեմբերի 7-9-ը Երեւանում կանցկացվի ԴիջիԹեք ցուցահանդես

  • 05-10-2011 16:17:10   | Հայաստան  |  Տնտեսություն

ԴիջիԹեք ամենամյա ցուցահանդեսն այս տարի կկայանա հոկտեմբերի 7-9-ը Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո եւ Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության պլատինե հովանավորությամբ: Այս մասին լրագրողներին տեղեկացվեց «ԴիջիԹեք ցուցահանդես` տոն տեխնոլոգիական հայության համար» թեմայով անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ։ Նշվեց, որ ցՑուցահանդեսի հիմնական նպատակը տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների եւ հասարակության միջեւ հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Միջոցառումը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաեւ միտված է միջազգային կապերի ընդլայնմանը: Տեղեկացվեց նաեւ, որ շուրջ 115 ընկերություններ արդեն հայտ են ներկայացրել մասնակցելու ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսինխ ինչը արձանագրում է 70% աճի գրանցում նախորդ տարվա համեմատ։ Ցուցահանդեսի կազմակերպիչների կանխատեսումներով, այս տարի ցուցահանդեսը կունենա ավելի քան 18.000 այցելու: «ԴիջիԹեք ցուցահանդեսը միտված է տեխնոլոգիական քարոզչությանը հասարակության շրջանում, մարդկանց ցույց տալու, որ ապագան տեխնոլոգիական զարգացման մեջ է: Մենք հուսով ենք` հասարակությունն իրապես կհասկանա, որ տեխնոլոգիական զարգացումը Հայաստանում հնարավոր է եւ իսկապես կարող է հանդիսանալ այն լոկոմոտիվը, որը կխթանի տնտեսության բոլոր ոլորտների եւ հասարակական կյանքի առաջխաղացումը», - նշեց ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։ Ցուցահանդեսին կից կանցկացվեն հետեւյալ միջոցառումները. • The World of Engineering – «Ճարտարագիտության աշխարհ» ընդհանուր տաղավարով հանդես կգան շուրջ 30 տեղական եւ միջազգային ճարտարագիտական ընկերություններ տարբեր ծառայություններով եւ լուծումներով։ • ՏՏ աշխատանքի տոնավաճառՏՏ աշխատանքի տոնավաճառի համակազմակերպիչն է «Զբաղվածության Պետական Ծառայություն» գործակալությունը, աջակիցը` USAID PALM Project: • DigiTec Startup հատված – Շուրջ 12 նորաստեղծ ընկերություններ կներկայացնեն իրենց նորարական լուծումները եւ ծառայությունները: • Open Game Contest – Կցուցադրվեն Համակարգչային խաղերի բաց առաջնության հայտարարագրված խաղերը: • ArmRobotics – Կցուցադրվեն Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտները: • DigiLife սեմինարների շարք - առաջատար տեղական եւ միջազգային ընկերություններ հանդես կգան իրենց լուծումներով եւ տեխնոլոգիական վերջին նորություններով: ԴիջիԹեք ցուցահանդեսի ինֆորմացիոն հովանավորներն են` Arka լրատվական գործակալությունը, Pcnews.am, lragir.am, panorama.am, panarmenian.net, arminfo.am, youth.am, ireport.am, banker.am լրատվական կայքերը, «Առավոտ», «Իրատես դե ֆակտո», «Հայոց Աշխարհ», «Ազգ», «168 ժամ», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ինֆո-Մարկետ» թերթերը, «Նոյյան տապան» լրատվական գործակալությունը, «Կենտրոն», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play