Ֆիզիկայի ինստիտուտի հարցը` Հանրային խորհրդի ուշադրութեան կենտրոնում


Ֆիզիկայի ինստիտուտի հարցը` Հանրային խորհրդի ուշադրութեան կենտրոնում

  • 08-10-2011 13:43:05   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՀՀ Հանրային խորհրդի կրթութեան եւ գիտութեան հարցերով յանձնաժողովն հոկտեմբերի 7-ին քննարկել է «Ալիխանեանի անուան ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ-ը ( Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի վերածելու խնդիրը: Կարգավիճակի փոփոխութիւնը վերջերս տեղի է ունեցել ՀՀ կառավարութեան որոշմամբ: Ըստ ՀՀ Հանրային խորհրդի տարածած տեղեկատուութեան, յանձնաժողովի անդամների ու հրաւիրուած գիտնականների մեծամասնութիւնն այդ փոփոխութեանը դէմ է արտայայտուել: Ամենայն հաւանականութեամբ, յանձնաժողովը Հանրային խորհրդի լիագումար նիստի օրակարգ կ'երաշխաւորի հարցը` առաջարկելով դիմել կառավարութեանը, որպէսզի վերանայի իր այդ որոշումը:
  -   Հասարակութիւն