Ֆիզիկայի ինստիտուտի հարցը` Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում


Ֆիզիկայի ինստիտուտի հարցը` Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում

  • 08-10-2011 13:43:05   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ Հանրային խորհրդի կրթության եւ գիտության հարցերով հանձնաժողովն հոկտեմբերի 7-ին քննարկել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ-ը ( Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի վերածելու խնդիրը: Կարգավիճակի փոփոխությունը վերջերս տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ: Ըստ ՀՀ Հանրային խորհրդի տարածած տեղեկատվության, հանձնաժողովի անդամների ու հրավիրված գիտնականների մեծամասնությունն այդ փոփոխությանը դեմ է արտահայտվել: Ամենայն հավանականությամբ, հանձնաժողովը Հանրային խորհրդի լիագումար նիստի օրակարգ կերաշխավորի հարցը՝ առաջարկելով դիմել կառավարությանը, որպեսզի վերանայի իր այդ որոշումը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play