Ռուզաննա Զաքարեան.«Սոցիալական ծրագրերը Երեւանի քաղաքապետի մշտական ուշադրութեան կենտրոնում են»


Ռուզաննա Զաքարեան.«Սոցիալական ծրագրերը Երեւանի քաղաքապետի մշտական ուշադրութեան կենտրոնում են»

  • 11-10-2011 12:46:25   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մայրաքաղաքում հաշուառուած սոցիալապէս անապահով ընտանիքներից շուրջ 200–ը, որոնք ունեն մանկահասակ երեխաներ` անապահով ընտանիքների աջակցութեան հերթական ակցիայի շրջանակում ստացել են մանուկներին անհրաժեշտ պարագաներ եւ ծածկոցնէր: «Ակցիան Երեւանի քաղաքապետարանի եւ Հանրապետական կուսակցութեան համատեղ իրականացրած հերթական միջոցառումներից է: Ընդ որում յատկանշական է, որ մեր համատեղ միջոցառումները ուղղուած են ոչ միայն անապահով ընտանիքների մանկահասակ երեխաների, այլեւ մայրաքաղաքում բնակաւող ծերերի, հաշմանդամների եւ ընդհանրապէս կարիքաւոր ընտանիքների օժանդակութեանը»,– նշել է Երեւանի քաղաքապետարանի սոցիալական վարչութեան պետ Ռուզաննա Զաքարեանն աւելացնելով, որ նման միջոցառումները եւ, ընդհանրապէս, սոցիալական ծրագրերը Երեւանի քաղաքապետի մշտական ուշադրութեան կենտրոնում են: Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, Հանրապետական կուսակցութեան կանանց խորհրդի նախագահ, ԱԺ պատգամաւոր Հերմինէ Նաղդալեանն իր հերթին կարեւորելով նման միջոցառումների անհրաժեշտութիւնը, ընդգծել է, որ այս համատեքստում առանձնակի կարեւոր է յատկապէս երիտասարդ ընտանիքներին աջակցութիւնը. «Երիտասարդ ընտանիքներն են մեր պետութեան վաղուայ օրն ու այն, ինչ արւում է այս ընտանիքների համար, ըստ էութեան մեր պետութեան վաղուայ օրուայ համար է արւում», - նշել է Հերմինէ Նաղդալեանը յաւելելով, որ խոցելի եւ անապահով ընտանիքներին ուղղուած աջակցութեան ծրագրերը եղել ու մնում են կուսակցութեան առաջնահերթութիւնների թւում:
  -   Տնտեսութիւն