Ռուզաննա Զաքարյան.«Սոցիալական ծրագրերը Երևանի քաղաքապետի մշտական ուշադրության կենտրոնում են»


Ռուզաննա Զաքարյան.«Սոցիալական ծրագրերը Երևանի քաղաքապետի մշտական ուշադրության կենտրոնում են»

  • 11-10-2011 12:46:25   | Հայաստան  |  Տնտեսություն
Մայրաքաղաքում հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքներից շուրջ 200–ը, որոնք ունեն մանկահասակ երեխաներ՝ անապահով ընտանիքների աջակցության հերթական ակցիայի շրջանակում ստացել են մանուկներին անհրաժեշտ պարագաներ եւ ծածկոցներ։ «Ակցիան Երեւանի քաղաքապետարանի եւ Հանրապետական կուսակցության համատեղ իրականացրած հերթական միջոցառումներից է։ Ընդ որում հատկանշական է, որ մեր համատեղ միջոցառումները ուղղված են ոչ միայն անապահով ընտանիքների մանկահասակ երեխաների, այլեւ մայրաքաղաքում բնակավող ծերերի, հաշմանդամների եւ ընդհանրապես կարիքավոր ընտանիքների օժանդակությանը»,– նշել է Երեւանի քաղաքապետարանի սոցիալական վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն ավելացնելով, որ նման միջոցառումները եւ, ընդհանրապես, սոցիալական ծրագրերը Երեւանի քաղաքապետի մշտական ուշադրության կենտրոնում են։ Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանն իր հերթին կարեւորելով նման միջոցառումների անհրաժեշտությունը, ընդգծել է, որ այս համատեքստում առանձնակի կարեւոր է հատկապես երիտասարդ ընտանիքներին աջակցությունը. «Երիտասարդ ընտանիքներն են մեր պետության վաղվա օրն ու այն, ինչ արվում է այս ընտանիքների համար, ըստ էության մեր պետության վաղվա օրվա համար է արվում», - նշել է Հերմինե Նաղդալյանը հավելելով, որ խոցելի եւ անապահով ընտանիքներին ուղղված աջակցության ծրագրերը եղել ու մնում են կուսակցության առաջնահերթությունների թվում։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play