Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից, News from Armenia and Diaspora, Новости Армении и Диаспоры - Նոյյան Տապան


 


 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-12 18:20:39

Փետրվարի 12-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը:    Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց

13-ամյա պատանուն ծեծի են ենթարկել երեք համադասարանցիները․ դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը. նախաձեռնվել է քրեական վարույթ
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-12 18:15:31

Փետրվարի 11-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ջրաշեն գյուղից մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխել 13-ամյա պատանու:

Առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան․ օրենսդրական նախաձեռնություն
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-12 17:29:18

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրակրթության մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում

Խուզարկությամբ կալանավորված անձի մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-12 17:18:38

Փետրվարի 9-ին՝ ժամը 16:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կարճատև տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձին: Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն, բուսական

Քննարկվել են Երևանում Օմանի ազգային թանգարանի հետ համագործակցության զարգացման հարցերը
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-12 17:13:00

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Ջամալ ալ-Մուսավիի գլխավորած պատվիրակությանը։   Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ու

Դեսպան Խաչատրյանը և Բրունո Ֆուքսը քննարկել են ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության ընդլայնման հարցեր
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-12 17:07:10

  Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը փետրվարի 12-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրունո Ֆուքսին։    «Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական ամուր բարեկամության վրա հիմնված՝ Հայաստանի և Ֆրանսիայի

Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը կտեղափոխվի Բեռն
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-12 16:57:18

Կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը Բեռն տեղափոխելու որոշման մեջ:   Ըստ հիմնավորման՝ առաջարկվում է Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը տեղափոխել Բեռն, իսկ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնը կապահովի մանկավարժահոգեբանական աջակցություն
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-12 16:53:35

Կառավարության որոշմամբ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» ՊՈԱԿ-ի:   Կենտրոնի գործունեության առարկան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և

Թատրոնը մտնում է թանգարան
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-12 16:33:19

Թատրոնը մտնում է թանգարան և նոր իմաստ հաղորդում թանգարանային տարածքին: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում դիտեցի «Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ ներկայացումը, որի հիմքում Իսահակյանի մանկական ստեղծագործությունների ծաղկաքաղի արդյունքում ստացված գրական նյութն է:   Գլխավոր

ԲԸՏՄ-ն կասեցրել է 11 ապօրինի հորի շահագործում
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-12 16:25:03

  Ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։    «Արարատի մարզի Սայաթ-Նովա, Հովտաշատ բնակավայրերում 5 քաղաքացի

Հայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-12 16:19:32

2026 թվականի հունվարի 31-ից փետրվարի 15-ը Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 39-րդ միջազգային փառատոն-տոնավաճառը, որը միավորում է աշխարհի տարբեր երկրների մշակութային ժառանգությունն ու արհեստագործ վարպետներին։   Հայաստանի մասնակցությունն այս

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-12 16:14:14

ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին զուգահեռ տեղի ունեցավ Հայաստան – ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության առաջին գագաթնաժողովը, որին մասնակցեցին երկու երկրների կառավարությունների ու տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ:   «Ուրախ էինք

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում ՌԴ-ի հետ գործակցության զարգացման և գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հեռանկարները
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-12 16:07:35

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարի 12-ին ընդունել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մարինա Աֆոնինայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առթիվ
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-12 15:54:40

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի շրջանակներում հանդես է եկել շնորհավորական ուղերձով և մաղթել բարօրություն և հարատև խաղաղություն

Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-12 15:48:20

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև նորապսակների

Վաղարշապատի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-12 15:36:04

Տնտեսական բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկելու հանձնառությամբ՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց հայտնաբերելն ու պատասխանատվության ներկայացնելը:   Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հերթական դեպքերն են բացահայտել Համայնքային

Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-17-ին աստիճանաբար կբարձրանա
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-12 15:24:36

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Կոտայքի և Արագոծոտնի նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, այդ

ԲՏԱ նախարարի տեղակալը ԱՏՁՄ 25-ամյակին նվիրված համաժողովին կարևորել է տեխնոլոգիական ոլորտի շարունակական զարգացումը
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-12 15:21:21

  Փետրվարի 11-ին տեղի է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 25-րդ տարեկան համաժողովը, որին ներկա է եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը:   Ողջունելով միության անդամներին և համաժողովի

Գլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել քրեական քաղաքականությունը. ամփոփվել են Արմավիրի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-12 14:16:56

  Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 11-ին ամփոփվել են Արմավիրի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները:   Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Արմավիրի

Պետական միջոցառումներին ՀՀ օրհներգի կենդանի կատարումը դառնում է պարտադիր. հաստատվել է կարգը
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-12 14:10:46

  Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման կարգը։ Հարցը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։   Նրա խոսքով՝ պետական խորհրդանիշների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի ձևավորումն

Մեր 3761 գիտաշխատողներից 2017-ը կանայք են. ԿԳՄՍ նախարար
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-11 19:10:50

  ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետտա Ազարյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ այսօր գիտության ոլորտում կանանց և աղջիկների, աշխատող կանանց և աղջիկների միջազգային օրն է։ «Շնորհավորելով նրանց՝ կարծում եմ լավագույն

«ԿԱՐԼԵՆ ՄԻՐԱՔՅԱՆ ՍԱՄՍՈՆԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորման դեպք
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-11 18:20:49

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԿԱՐԼԵՆ ՄԻՐԱՔՅԱՆ ՍԱՄՍՈՆԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Անդրանիկ 56/9)։    Ստուգումների արդյունքում հայտնաբերվել

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-11 18:03:31

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ:   ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները խուզարկության են ենթարկել հիմնարկ ընդունված կալանավորված անձին: Արդյունքում նրա տաբատի գրպանում գտնվող ծխախոտի

ՇՄ նախարարն ու դեսպանը քննարկել են Նորվեգիայի ակտիվ ներգրավվածությունը COP17-ին
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-11 17:56:30

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության դեսպան Բերգլյոթ Հովլանդին։   Նորվեգիայի հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի շրջակա միջավայրի պահպանության օրակարգի առաջմղման համար։ Հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության

Վենսի այցը նշանակալի քայլ է, արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղի. ԱՄՆ դեսպանատուն
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-11 17:50:09

Ավարտվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ է։   «Այս այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին և վերահաստատում

ԲՏԱ նախարարը և Shield AI ընկերության ներկայացուցիչները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-11 17:31:50

  Փետրվարի 10-ին ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ամերիկյան Shield AI ընկերության ներկայացուցիչներին՝ ընկերության միջազգային բիզնեսի զարգացման և ռազմավարության ավագ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-11 17:27:26

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Բերգլյոտ Հովլանդին։   Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է վերջին տարիներին Հայաստան-Նորվեգիա միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդմանն ուղղված դրական դինամիկան:   Փոխվարչապետը կարևորել է Նորվեգիայի աջակցությունը

Այս տարի լրանում է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակը. համերգ՝ նվիրված հոբելյանին
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-11 17:23:48

Այս տարի լրանում է հայ նշանավոր հոգևորական, գիտնական, բանաստեղծ, կոմպոզիտոր և Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու 350-ամյակը, որն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության այս տարվա հոբելյանական ծրագրերի ցանկում:   Կոմիտասի անվան կամերային

Օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ստացել է դրական եզրակացություն
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-11 17:18:12

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 11-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Անձի

ՇՄ նախարարը ՀԲ ներկայացուցչի հետ քննարկել է «Նաիրիտ» գործարանի տարածքի էկոլոգիական մաքրման և վերազարգացման պլանավորման հարցերը
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-11 17:13:59

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին։   Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության մի շարք կարևոր ուղղություններ, որոնք կարող են զգալիորեն ամրապնդել մեր

Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քաղաքական հանձնաժողովի 257-րդ նիստին
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-11 17:07:13

Փետրվարի 11-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քաղաքական հանձնաժողովի 257-րդ նիստին։   Իր ելույթում դեսպան Խաչատրյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և

Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-11 17:03:00

Փետրվարի 11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին։   Ողջունելով դեսպանին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղությունները՝

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի կրթության բրենդներից մեկը. Ժաննա Անդրեասյան
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-11 16:35:04

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 25-րդ տարեկան համաժողովին: Նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին՝ ընդգծելով, որ կրթության ոլորտի և տեխնոլոգիական համայնքի համագործակցությունը հաջողության պատմություն

Նախատեսվում է սահմանել խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի արդյունքների բողոքարկման մասին նորմ և բողոքարկման սեղմ ժամկետ
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-11 16:24:39

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 11-ին գումարված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:   Նախագծերի ընդունմամբ նախատեսվում

Մեկանգամյա պլաստիկի սպառման սահմանափակումը Հայաստանում ոչ միայն բնապահպանական, այլեւ քաղաքական ու տնտեսական կարեւոր քայլ է. Արա Մկրտչյան
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-11 16:18:07

Առաջարկվող փոփոխությունները նախատեսված են Կառավարության ծրագրով՝ որպես շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթ ուղղություն. ամրագրված է մեկանգամյա պոլիեթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատումն ու արգելումը: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի

Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-11 16:12:58

  Այսօր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան է այցելել Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Նորին պայծառափայլություն Ջամալ ալ Մուսավին:   Նա ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակին, ապա շրջել հուշահամալիրի տարածքում:    Շրջայցի ավարտին

ՔԿ նախագահը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցությունը և կիբեռանվտանգության առաջնահերթությունները
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-11 16:05:55

  ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը փետրվարի 11-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային իրավական համագործակցությունը, քրեական վարույթների ընթացքի ապահովումը, ինչպես նաև կիբեռանվտանգության

ԱՏՁՄ նոր նախագահը Արմեն Քոչարյանն է
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-11 15:59:55

Փետրվարի 11-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ/UATE) 25-րդ հոբելյանական Համաժողովի ընթացքում կայացած նախագահի ընտրություններին միության նոր նախագահ ընտրվեց Արմեն Քոչարյանը՝ VOLO և Spark Work ընկերությունների, տեխնոլոգիական բազմաթիվ այլ նախաձեռնությունների

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵՄ առաքելության ղեկավարին սահմանային կայունության գործում ներդրման համար
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-11 15:54:15

  Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ընդունել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին՝ նրա պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։ Զրուցակիցները բարձր են գնահատել ԵՄ առաքելության ներդրումը Հայաստանի

Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում 2025-ին նախաձեռնվել է 3534 քրեական վարույթ․ պետությանը պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնվել է
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-11 15:47:23

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ ամփոփվել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները։ Հաշվետու տարում նախաձեռնվել է 3534 քրեական վարույթ, դատարան է ուղարկվել 581 գործ՝ 609

Ստեղծել չափելի և կայուն ազդեցություն Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում. Տեղի ունեցավ ԱՏՁՄ-ի դուստր կառույցի պարտատոմսերի շնորհանդեսը
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-11 15:33:58

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 25-րդ տարեկան Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ ԱՏՁՄ-ի դուստր կառույցի «Յու այ թի էքսպո» ՍՊԸ-ի թողարկած պարտատոմսերի շնորհանդեսը։    ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, տնօրեն Սարգիս Կարապետյանը և

«Turkish Airlines» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի Ստամբուլ
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-11 15:27:12

«Turkish Airlines» ավիաընկերությունը ս.թ. մարտի 11-ից գործարկելու է չվերթեր դեպի Ստամբուլ, Թուրքիա:   Ստամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10,

Վահագն Խաչատուրյանը Իրանի դեսպանի հետ հանդիպմանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի առթիվ
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-11 15:17:33

  Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։   Նախագահը շնորհավորել է Իրանի ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-ամյակի առթիվ, խնդրելով իր բարեմաղթանքները փոխանցել

Մեկ զանգ, արագ արձագանք․ փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-11 15:08:08

  Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը, ինչը կապահովի արագ արձագանք, ծառայությունների համակարգված աշխատանք, օգնության արդյունավետ կազմակերպում։   Միասնական հեռախոսահամարը կմեկտեղի Ոստիկանություն ու Փրկարար

ՀՀ Կառավարությունը կարևորում է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը․ Փաշինյան
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-11 13:42:06

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առթիվ․   Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-10 19:50:15

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` փետրվարի 10-ին գումարված Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից 30 րոպե հետո Կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի

Կկարգավորվեն ՀՀ-ից մեկնող բեռնատարների հերթերը սահմանին
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-10 19:35:02

Սահմանային անցակետերում ՀՀ-ից մեկնող բեռնատարների հերթերի պատշաճ կառավարման նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություն ու լրացում կատարել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում եւ հարակից օրենքի նախագծում: Կառավարության առաջարկը փետրվարի 10-ին գումարված

Սևանը կանաչում է, Հայաստանը ողբերգության մեջ է, և մարդիկ չեն գիտակցում՝ յուրաքանչյուրն այդ պրոցեսի մասնակից է
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-10 19:20:55

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ քննարկելու գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությունը և իրականացված աշխատանքները։   Զեկույցի ընթացքում նախարար Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ նախարարությունը 2025

Հանրապետությունում 2025-ին հանցագործությունների թիվը նվազել է 3․2 տոկոսով․ ՆԳ նախարար
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-10 19:13:11

Հանրապետությունում 2025 թվականին հանցագործությունների թիվը նվազել է 3․2 տոկոսով․ ՆԳ նախարարն ամփոփել է Ոստիկանության 2025 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նախարար Սարգսյանը նշել է, որ ոստիկանության հենասյունային բոլոր ուղղություններով ամփոփման

ԲՏ ոլորտը ՀՀ-ԱՄՆ գործընկերության անկյունաքարերից է․ կայացել է տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովը
  • Մամլո հաղորդագրություն
  • 2026-02-10 18:42:51

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի շրջանակում փետրվարի 10-ին Երևանում կայացել է Հայաստան - ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովը, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, ՀՀ բարձրաստիճան