Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից, News from Armenia and Diaspora, Новости Армении и Диаспоры - Նոյյան Տապան
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Հրատարակչություն եւ տպարան

Հրատարակչություն և Տպարան

1990 թվականին հիմնադրված «Նոյյան Տապան» հրատարակչությունը և 1993 թվականից գործող տպարանն անցած տասնամյակների ընթացքում դարձել են որակյալ գրահրատարակչության և տպագրական արվեստի վստահելի հարթակ:

Տարիների ընթացքում մեր հրատարակչությունը լույս է ընծայել և տպագրել հազարավոր գրքեր, գիտական ու պատմական աշխատություններ, բրոշյուրներ, ամսագրեր և թերթեր: Մեր կողմից հրատարակված և տպագրված գրականության հարուստ տեսականուն կարող եք ծանոթանալ, ինչպես նաև դրանք ձեռք բերել մեր նոր առցանց գրախանութ-գրադարանում՝ books.nt.am հասցեով:

Մեր ծառայությունները ներառում են.

Պրոֆեսիոնալ նախապատրաստում

Տեքստերի սրբագրում, խմբագրում, բարդ կառուցվածք ունեցող գրականության և միջնադարյան տեքստերի թվայնացում, գրագետ էջադրում և դիզայն:

Տպագրություն

Բարձրորակ օֆսեթ և գերժամանակակից թվային տպագրության իրականացում ցանկացած ծավալով:

Վերջնամշակում

Բազմապրոֆիլ կազմարարական աշխատանքներ և գրքի վերջնական, պրեմիում դասի ներկայանալի տեսքի ապահովում:

«Նոյյան Տապան» տպարանը երաշխավորում է անհատական մոտեցում յուրաքանչյուր հրատարակությանը և պատվերի օպերատիվ կատարում:

Պատվերների համար զանգահարել՝ +374 55 509052