Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 24-ին ընդունել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության...
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 24-ին ընդունել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին։ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել տիկին Ալեքսանյանին` մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում, այդ թվում` զինված ուժերում իրավունքների պաշտպանության հարցում իր կողմից իրականացվող կարևոր գործունեության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով զինծառայողների կյանքի իրավունքի...
Գլխավոր դատախազի որոշմամբ՝ Քննչական կոմիտեում Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ...
Գլխավոր դատախազի որոշմամբ՝ Քննչական կոմիտեում Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության կատարումը հանձնարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեին: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: ՔԿ-ից նախօրեին տեղեկացրել էին, որ երկու քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2026...
Նրա խոսքով՝ երկու դեպքերի առնչությամբ անաչառ գնահատական պետք է տա Հակակոռուպցիոն կոմիտեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին...
Նրա խոսքով՝ երկու դեպքերի առնչությամբ անաչառ գնահատական պետք է տա Հակակոռուպցիոն կոմիտեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արփինե Սարգսյանն ասել է «Լուրեր»-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով վերջին շրջանում քննիչների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին։ «Ես առհասարակ նախապատվություն չեմ տալիս հրապարակային բանավեճին որևէ պետական մարմնի հետ։ Պիտի փաստեմ, որ սա առաջին հերթին վնասում է իրավապահ համակարգի հեղինակությանը, և, հետևապես, մշտապես առաջնահերթությունը...
«Իշխանություն»-ը գրել էր, որ նախօրեին ուշ գիշեր ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության շենքի...
«Իշխանություն»-ը գրել էր, որ նախօրեին ուշ գիշեր ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության շենքի դիմաց գերլարված իրավիճակ է եղել։ Ըստ հրապարակման՝ ՔԿ աշխատակիցները ծեծի են ենթարկել ոստիկանության ծառայողի, ինչից հետո վերջինիս համար շտապօգնություն է կանչվել։ ArmLur.am-ին հաջողվել է բացառիկ մանրամասներ պարզել միջադեպից։ Մեր տեղեկություններով՝ ծեծի ենթարկված ոստիկանության ծառայողը ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալն է։ ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպի հիմքում բավական...
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունիսի 19-ին միջնորդագիր էր հասցեագրել Շրջակա միջավայրի...
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունիսի 19-ին միջնորդագիր էր հասցեագրել Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ 2004 թվականի դեկտեմբերի 20-ին ՊՈԱԿ-ի և ֆիզիկական անձի միջև կնքված՝ բացարձակ նիշից ցածր տարածքում գտնվող 3100 քմ մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիրը լուծելու (դադարեցնելու) ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը և ֆիզիկական անձը համատեղ...
Լեհաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Գ.Կ.-ին հանձնել...
Լեհաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Գ.Կ.-ին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին: Գ.Կ.-ն մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում տուժողին զգալի վնաս պատճառելով համակարգչային ցանցում պահվող տեղեկատվությանն ապօրինի տիրանալու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շահադիտական դրդումներով համակարգչային ցանցում պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության վերափոխելու նպատակով հատուկ վնասաբեր հարուցիչ օգտագործելու, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, կազմակերպված խմբի կազմում,...
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ...
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի հունիսի 13-ին երեք անչափահասներ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, եկեղեցու հարակից տարածքում հանդիպել են անչափահաս տուժողին, որտեղ փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, քաշքշել մազերից, հնչեցրել հայհոյանքներ և այդ ամենը տեսանկարահանել բջջային հեռախոսով և տեղադրել...
Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի...
Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝ 1/2-1 հողամաս հասցեում գտնվող՝ 0,0450 հա մակերեսով հողատարածքը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական...
ՀՀ քննչական կոմիտեում 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվել է...
ՀՀ քննչական կոմիտեում 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվել է 363 քրեական վարույթ (2025-ին՝ 344), որից 140-ը փոխանցվել է 2025 թվականից, իսկ 223-ը վարույթ է ընդունվել 2026 թվականի ընթացքում: 363 քրեական վարույթից 65-ը՝ 79 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2025-ին՝ 33 վարույթ՝ 35 անձի վերաբերյալ), 2-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան, 53-ը...
ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ...
ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք իրենց կողմից կառավարվող տելեգրամյան ալիքների միջոցով զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ։ Օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում նրանցից մեկը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն։ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում կատարված խուզարկությամբ տելեգրամյան ալիքի տերերից մեկի...