1855թ. հունիսի 9 - Վախճանվել է բնագետ, ֆիզիկոս եւ մետաֆիզիկ Պողոս Մելիքշահյանը (Ֆիզիկա Պողոս)


09-06-1855   | Arménie  |  

1855թ. հունիսի 9 - Վախճանվել է բնագետ, ֆիզիկոս եւ մետաֆիզիկ  Պողոս Մելիքշահյանը (Ֆիզիկա Պողոս, Պողոս Պատվելի) :

Պողոս Մելիքշահյանր XIX դարի առաշին կեսի պոլսահայ այն առաշավոր մտավորականներից էր, որոնք ակտիվորեն մասնակցում Էին կղերաամիրայական վերնախավի և սուլթանիզմի դեմ ուղղված արհեստավորների, պանդուխտ մշակների և գյուղացիների պայքարին։ 

Պողոս Մելիքշահյանր ծնվել Է 1788 թ. Իզմիրի մոտ գտնվող Գրգաղաձ գյուղում, չքավորի րնտանիքում։ Նախնական կրթությունր տեղում ստանալուց հետո, 1805 թ. ուսումր շարունակելու նպատակով գնում Է Իզմիր, ուր և աշակերտում Է քահանա Հովնան Վանանդեցուն։ Սակայն քահանան իր տված գիտելիքներով և ուսուցման մեթոդներով չի բավարարում պատանու որոնող և հետաքրքրասեր միտքր: Զգալով այստեղ «երեք տարվան տված աշխատության ապարդյուն ըլլալը», Պողոսը մեկնում Է Կ. Պոլիս։ Նրան չեն հրապուրում կրոնադավանաբանական այն վեճերն ու խնդիրներր, որոնք արծարծվում Էին Պոլսում։ Ծայրահեղ ջանասիրությամբ, «ճշմարտությունը ճանչնալու» մեծ ձգտումով նա հետամուտ Է լինում փիլիսոփայության և բնական գիտությունների ինքնուրույն ուսումնասիրությանր և կարճ ժամանակամիշոցում, որպես բնական գիտությունների և փիլիսոփայության մեշ հմուտ անձնավորություն Պոլսում ձեռք բերում մեծ համբավի։
 
«Աղքատ» անխնամ այս մարդր,- գրում Է նրա մասին Օրվանդ 0տյանր, - միմիայն իր աշխատանքովն ու խելքովն եղած Է իր ատենին ամենեն ուսումնական մարդիկներեն մեկը»։
 
«Ֆիզիկա» մականունր Պողոս Մելիքշահյան՚ս ստացել Է բնական գիտությունների բնագավառում ցուցաբերած րնդունակությունների ու գիտելիքների շնորհիվ։ Հենվելով բնական գիտություննե՛րի տվյալների վրա, նա պայքարել Է սնոտիապաշտության, կրոնական նախապաշարմрւնքների դեմ։ Այսպես, Մուշում որպես սրբի պաշտում Էին մի անձնավորության, որի մի ձեռքը գիշեր ժամանակ լույս Էր արձակում։ Եկեղեցականները մեծ եկամուտներ Էին ստանում այդ սրբապաշտ ությունից և պրոպագանդելով «սրբին»,. փորձում ապա ցուցել նրա աստվածային ծագումր։ Ֆիզիկա Պողոսր ժողովրդի մեշ սկսում Է հակապրոպագանդա մղել և մերկացնել կեղծիքր, ցույց տալով, որ այդտեղ գերբնական ոչ մի բան Էլ չկա և ձեռքը փայլում Է պարզապես ֆոսֆորից։ Իր ասածր ավելի համոզեցուցիչ դարձնելու նպատակով, նա մարդկանց մի գիշեր հավաքում է իր շուրջը, երկու ձեռքերը պատում ֆոսֆորով, բացատրում ֆոսֆորի լուսատու հատկությունր և դրանով իսկ մերկացնում եկեղեցականների խաբեությունը:
 
Աղբյուրը`  Էդ.Շ. Հարությունյան,  Պողոս Մելիքշահյանի (Ֆիզիկա Պողոս) փիլիսոփայական հայացքները, ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ  ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԱԿԱԴԵՄԻԱՅԻ  ՏԵՂԵԿԱԳԻՐ, N 9, 1962 թ., http://basss.asj-oa.am/2202/1/1962-9(15).pdf
 
 
 


Nouvelles d Armenie et de Diaspora - Noyan Tapan