1875թ. հունիսի 2 - Ախալքալաք քաղաքում ծնվել է հայ ականավոր երկրաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, երկրաբանական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանը: Նրա երկարամյա բեղմնավոր գործունեությունը մեծ դեր է խաղացել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների երկրաբանական կառուցվածքի, օգտակար հանածոների հետազոտման ու լեռնահանքային արդյունաբերության զարգացման, մասնագետների պատրաստման գործում: (Վախճ. 1943 թ.):