Արմենպրես. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի և լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանի ասուլիսը
18-05-2021 12:00:00 | Arménie |
ՄԱՅԻՍԻ 18-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի, «Մերան» թերթի գլխավոր խմբագիր, լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- Հ. Թումանյանի թանգարանում կբացվի «Հայկական Քաշաթաղը» խորագրով լուսանկարների ցուցահանդես:
Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող եք նաև թեմայի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com էլեկտրոնային հասցեին: