В Ереване состоится официальное открытие программы TAM/BAS ЕБРР


Տեղի կունենա ՎԶԵԲ TAM/BAS ծրագրի պաշտոնական բացումը

  • 07-06-2011 17:00:00   |   |  
Հունիսի 7-ի, ժամը 17.00-ին «Golden Tulip» հյուրանոցի նիստերի դահլիճում տեղի կունենա «Արեւելյան գործընկերության» երկրներում իրականացվող ՎԶԵԲ-ի TAM/BAS ծրագրի պաշտոնական բացումը, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից:

Միջոցառման մասնակիցներն են` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը (Valeriu Razlog), ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, TAM/BAS ծրագրի տնօրեն Շարլոտ Ռուհեն (Charlotte Ruhe), Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը:
  -