В Международном пресс-центре «Новости» состоится пресс-конференция, посвященная первым региональным курсам по подготовке гидов в Армении


Տեղի կունենա ասուլիս` նվիրված Հայաստանում զբոսավարների պարտրաստման առաջին տարածաշրջանային դասընթացի ավարտին

  • 07-05-2011 13:30:00   |   |  
Մայիսի 7-ին, ժ. 13.30-ին, «Նովոստի» մամուլի միջազգային կենտրոնում (Վարդանանց 7) տեղի կունենա ասուլիս` նվիրված Հայաստանում զբոսավարների պարտրաստման առաջին տարածաշրջանային դասընթացի ավարտին:

Դասընթացն անցկացվել է ապրիլի 30-ից մայիսի 6-ը:

Դասընթացին մասնակցել է 22 զբոսավար, այդ թվում 11-ը` Հայաստանից, 11-ը` Վրաստանից:

Դասընթացն անցկացվել է Հայ զբոսավարների Գիլդիայի կողմից` «Գերմանական միջազգային համագործակցություն» ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի եւ ԱՄՆ ՄԶԳ Վրաստանի «Տնտեսական զարգացման նախաձեռնություն» (USAID EPI) ծրագրի օժանդակությամբ:

Ասուլիսի բանախոսներն են.

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյան

Զբոսավարների միությունների համաշխարհային ֆեդերացիայի WFTGA-ի փոխնախագահ Ֆելիսիտաս Վրեսլինգ

Հայ զբոսավարների գիլդիայի նախագահ Սվետլանա Սարգսյան

«Գերմանական միջազգային համագործակցություն» ընկերության (GIZ) ներկայացուցիչ Մարիամ Բաբայան
  -