Состоится Межвузовский фестиваль – конкурс французской песни


Կկայանա ֆրանսիական երգի միջբուհական մրցույթ-փառատոն

  • 06-05-2011 15:00:00   |   |  
Մայիսի 6 -ին ժամը 15:00-ին Հայ - Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մշակույթի տանը տեղի կունենա ֆրանսիական երգի միջբուհական մրցույթ-փառատոն:

Փառատոնը կազմակերպվում է Հայ - Ռուսական (Սլավոնական) համալսարանի նախաձեռնությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ 2009 թվականից:

Փառատոնի մասնակիցները Հայաստանի առաջատար բուհերն են: Ամեն բուհ-մասնակից հանդես է գալու մի քանի ֆրանսիական երգով: Ժյուրիի անդամներն են Հայաստանի հայտնի երաժիշտները, ժյուրիի նախագահ` Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյան: Փառատոնի պատվավոր հյուրերն են Հայաստանւմ Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռեյնոն, Հայաստանւմ Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին, Հայաստանում Ռումինիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Կրինա Ռոդիքա Պրոնարիուն եւ մասնակից բուհերի ռեկտորները:

Մրցույթի հաղթողը կստանա գրանդ-պրի մրցանակ` երկշաբաթյա այցելություն Ֆրանսիա: Միջոցարման գլխավոր հովանաոորն է «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ»:

ՀՌՀ Մամուլի քարտուղար Գոհար Ղումաշյան
(091 57 54 54 , e-mail ggumashyan@gmail.com)

  -