СТАР объявит о ребрэндинге


ՍԹԱՐ-ը կհայտարարի ռեբրենդինգի մասին

  • 05-05-2011 11:30:00   |   |  
Մայիսի 5-ին, ժամը 11:30-ին Արմենիա Մարիոտ հյուրանոցի ,Queen Parandzemե կոնֆերանսների սրահում (Հանրապետության Հրապարակ, Ամիրյան 19 կկայանա մամուլի ասուլիս` նվիրված ՍԹԱՐ առեւտրային ցանցի զարգացման նոր շրջանին, որը կապված է ընկերության կայանալիք ռեբրենդինգի եւ բաժնետիրոջ փոփոխության հետ: Հայտարարությամբ հանդես կգա ՍԹԱՐ առեւտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը եւ կներկայացնի առեւտրային ցանցի նոր բաժնետիրոջը:

Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ռեբրենդինգի ներքո կանխատեսվող գործընթացները, արդեն իսկ իրականացված հիմնական միջոցառումները, եւ Հայաստանում մթերային խոշորագույն ցանցի զարգացման պլանները եւ կանխատեսումները: Նշենք, որ նոր ֆիրմային ոճի զարգացման գործընթացը սկսվել է մոտ մեկ տարի առաջ` զարգացման նոր ռազմավարության հաստատումից հետո:

Մոտ օրերս, Կենտրոն ադմինիստրատիվ շրջանում գտնվող 3 ՍԹԱՐ սուպերմարկետ, հանրությանը կներկայանան նոր տեսքով: Ռեբրենդինգի գործընթացը կավարտվի մինչեւ 2012թ. կեսը:
  -