В Международном пресс-центре «Новости» состоится пресс-конференция по итогам международной конференции по армяно-турецким отношениям


«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ միջազգային համաժողովի արդյունքներին նվիրված ասուլիս

  • 27-04-2011 11:00:00   |   |  
Ապրիլի 27-ին` ժամը 11:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում (Վարդանանց 7) տեղի կունենա «Հայ-թուրքական հարաբերությունները, դրանց ազդեցությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացման վրա եւ դրանց արտացոլումը մամուլում» միջազգային համաժողովի արդյունքներին նվիրված ասուլիս:

Ասուլիսին կմասնակցեն Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի քաղաքականության տեսության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վլադիմիր Գուտորովը, Քաղաքագիտության եւ փիլիսոփայության ֆակուլտետի միջազգային քաղաքական գործընթացների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վալերի Աչկասովը, Արեւելքի մշակութաբանության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչ Տիգրան Թումանյանը,
ինչպես նաեւ Ռուս-հայկական համալսարանի գործնական լրագրության ամբիոնի վարիչ Հայկ Բաբուխանյանը:
  -