Международная Конференция на тему : “Армяно-турецкие отношения, их влияние на геополитическое развитие региона и отображение в прессе”


Կոնֆերանս «Հայ-թուրքական փոխհարաբերությունների ազդեցությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացման վրա եւ դրանց արտացոլումը մամուլում» թեմայով

  • 25-04-2011 10:00:00   |   |  
Ապրիլի 25-ին ժամը 10:00 ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մշակույթի տանը (1-ն հարկի մեծ դահլիճում) կմեկնարկի միջազգային կոնֆերանս «Հայ-թուրքական փոխհարաբերությունների ազդեցությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացման վրա եւ դրանց արտացոլումը մամուլում» թեմայով: Միջոցառման կազմակերպիչն է ՀՌՀ-ի պրակտիկ ժուռնալիստիկայի ամբիոնը:

Կոնֆերանսը երկու օր է տեվելու, փակումը կկայանա ապրիլի 26-ին ժամը 16:00 -ին տոնական միջոցառման ուղեկցությամբ։

Համերգին մասնակցելու են Էմմին, Արսեն Գրիգորյանը, «Արձագանք» խումբը, Դավիթ Թուրջյանը, Արմեն Դովլաթյանը, Էմմա Ասատրյանը, Անահիտ Շահբազյանը, «Միլեն» շոու բալետ եւ «Դո-Ռե-Մի» համույթը:

Լուսաբանել ցանկացող լրատվամիջոցները կարող են մինչեւ ապրիլի 24-ը ժամը 21:00-ն հաստատել ներկայացուցիչների մասնակցությունը ggumashyan@gmail.com հասցեով կամ մամուլի քարտուղար Գոհար Ղումաշյանի հեռախոսահամարով (091/ 57-54-54):


  -