Цахказард и День благословения детей


Ծաղկազարդ. Մանուկների օրհնության օր

  • 17-04-2011 10:00:00   |   |  
Ապրիլի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը:
Ծաղկազարդի տոնին, որ տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես մանուկների օրհնության օր, Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կատարվելու է մանուկների օրհնության հատուկ արարողություն:

Ժամանակացույց
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

- ժամը 1000 Անդաստան եւ մանուկների օրհնություն.
- ժամը 1100 Սուրբ Պատարագ.
- ժամը 1300 մանուկների օրհնություն, այնուհետեւ կավճանկարի մրցույթ.

Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի

- ժամը 1100 Սուրբ Պատարագ.
- ժամը 1300 մանուկների օրհնություն, այնուհետեւ կավճանկարի մրցույթ:


  -