В Москве отметят День материнства и красоты


Մոսկվայում կնշվի Մայրության եւ գեղեցկության օրը

  • 07-04-2011 10:00:00   |   |  
Ապրիլի 7-ին, ժամը 10։00-22։00-ն Մայրության եւ գեղեցկության օրը, Մոսկվայի «Երեւան Պլազա» կենտրոնում տեղի կունենա երիտասարդ հայ գեղանկարիչների «Գեղեցկությունից մինչ խենթություն» ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսին ներկայացված կլինեն հայազգի 17 նկարիչների մոտ 50 աշխատանքներ: Դրանց թվում է նաեւ աշխարհահռչակ հայ նկարիչ Արիստակես Մանուկյանի հանրահայտ «Կոմիտաս» նկարը:

Ցուցահանդեսը կտեւի մինչեւ ապրիլի 24-ը եւ բաց կլինի ամեն օր ժամը 10-ից - 22-ը:


«Գեղեցկությունից մինչ խենթություն» ցուցահանդեսի մամուլի ծառայություն
Հեռ` +7(903) 177-44-29 (Մոսկվա)
  -