Տեղի կունենա Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային համագործակցություններին նվիրված մամուլի ասուլիսը
11-07-2025 14:00:00 | Армения |
Հուլիսի 11-ին, ժամը 14:00 Կինոյի տանը (Վարդանանց փող., 18) կկայանա Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային համագործակցություններին նվիրված մամուլի ասուլիսը։
Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը
Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսը
Գյոթե ինստիտուտ Հայաստանի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգը
Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 13-20-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կանն, Բեռլին, Վենետիկ և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։