Շահագործումից հանուեց «Արարատեան-4» ջրատարը


Շահագործումից հանուեց «Արարատեան-4» ջրատարը

  • 14-10-2011 14:53:00   |   |  Տնտեսութիւն
Արարատի մարզի Արգաւանդ եւ Գեղանիստ գիւղերի ջրամատակարարման ցանցի վերակառուցմամբ, որն աւարտուեց օրերս, ոչ միայն բարելաւուեց նշուած համայնքների ջրամատակարարումը, այլեւ հնարաւոր դարձաւ ակտիւ շահագործումից հանել «Արարատեան-4» մայրուղային ջրատարը, որով տասնամեակներ շարունակ Արարատեան դաշտից ջուր էր մղւում Երեւանի Մալաթիա-սեբաստիայ վարչական շրջանի սպառողներին: Այն դարձաւ պայուստային, հետայսու ծառայելու է որպէս տարանցիկ ջրատար եւ օգտագործուելու է միայն վթարային իրավիճակներում մայրաքաղաքին ջուր մատակարարելու համար: «Երեւան Ջուր» ընկերութեան «Արեւմուտք» շահագործման տնօրինութեան «Շահումեան» տեղամասի ուժերով իրականացուած աշխատանքների արդիւնքում վերակառուցուել է 9 հիդրաւլիկ հանգոյց, կարգաւորուել է ջրի ճնշումը, պարզեցնել ջրամատակարարման սխեման, որի շնորհիւ ներկայումս նշուած համայնքները ստանում են համային առումով աւելի բարձր որակի Արզականի աղբիւրի ջուրը նախկին Արարատեան դաշտի ջրի փոխարէն: Ընդ որում, ջուրը Արգաւանդին եւ Գեղանիստին մատակարարւում է ինքնահոս եղանակով, ինչը թոյլ է տալիս աւելի յուսալի դարձնել ջրամատակարարումը եւ խնայել էլեկտրաէներգիան: Աւելին` աշխատանքների արդիւնքում շահագործումից հանուել են մի շարք վթարուած խողովակաշարեր, որոնք ջրի կորստի պատճառ էին հանդիսանում: Ներկայումս նշուած տարածքներին 150 լիտրի փոխարէն վայրկեանում մատակարարւում է 120 լիտր ջուր: Յարկ է նշել, որ տուեալ աշխատանքները մաս են կազմում վերջին տարիներին «երեւան Ջուրէ Փբը-ի կողմից լեռնային աղբիւրներից մեծամասամբ ինքնահոս եղանակով հոսող քաղցրահամ ջրի արդիւնաւէտ օգտագործման, հոսակորուստների դէմ պայքարի նպատակով հետեւողականօրէն իրականացուող լայնածաւալ ծրագրի: Դրա շնորհիւ ոչ միայն շարունակաբար բարելաւուում է ջրամատակարարումը Երեւանում, այլեւ նուազում է Արարատեան դաշտից հզօր եւ խիստ էներգատար պոմպերի միջոցով մայրաքաղաք մղուող ջրաքանակը, ընկերութեան աշխատանքը դառնում է աւելի արդիւնաւէտ: Շահում է թէ՜ սպառողը, որի ջրամատակարարման միջին շարունակականութիւնը Պայմանագրային 5-րդ տարում /2010թ. յունիս - 2011թ. մայիս/ կազմել է 21,26 ժամ, թէ՜ ընկերութիւնը, որը 2006թ.-ից ջրարտադրութիւնը նուազեցրել է 6,56 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիայի սպառումը համակարգում` 38,7 տոկոսով:
  -   Տնտեսութիւն