Շահագործումից հանվեց «Արարատյան-4» ջրատարը


Շահագործումից հանվեց «Արարատյան-4» ջրատարը

  • 14-10-2011 14:53:00   | Արարատի մարզ  |  Տնտեսություն
Արարատի մարզի Արգավանդ եւ Գեղանիստ գյուղերի ջրամատակարարման ցանցի վերակառուցմամբ, որն ավարտվեց օրերս, ոչ միայն բարելավվեց նշված համայնքների ջրամատակարարումը, այլեւ հնարավոր դարձավ ակտիվ շահագործումից հանել «Արարատյան-4» մայրուղային ջրատարը, որով տասնամյակներ շարունակ Արարատյան դաշտից ջուր էր մղվում Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սպառողներին: Այն դարձավ պահուստային, հետայսու ծառայելու է որպես տարանցիկ ջրատար եւ օգտագործվելու է միայն վթարային իրավիճակներում մայրաքաղաքին ջուր մատակարարելու համար: «Երեւան Ջուր» ընկերության «Արեւմուտք» շահագործման տնօրինության «Շահումյան» տեղամասի ուժերով իրականացված աշխատանքների արդյունքում վերակառուցվել է 9 հիդրավլիկ հանգույց, կարգավորվել է ջրի ճնշումը, պարզեցնել ջրամատակարարման սխեման, որի շնորհիվ ներկայումս նշված համայնքները ստանում են համային առումով ավելի բարձր որակի Արզականի աղբյուրի ջուրը նախկին Արարատյան դաշտի ջրի փոխարեն: Ընդ որում, ջուրը Արգավանդին եւ Գեղանիստին մատակարարվում է ինքնահոս եղանակով, ինչը թույլ է տալիս ավելի հուսալի դարձնել ջրամատակարարումը եւ խնայել էլեկտրաէներգիան: Ավելին՝ աշխատանքների արդյունքում շահագործումից հանվել են մի շարք վթարված խողովակաշարեր, որոնք ջրի կորստի պատճառ էին հանդիսանում: Ներկայումս նշված տարածքներին 150 լիտրի փոխարեն վայրկյանում մատակարարվում է 120 լիտր ջուր: Հարկ է նշել, որ տվյալ աշխատանքները մաս են կազմում վերջին տարիներին «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի կողմից լեռնային աղբյուրներից մեծամասամբ ինքնահոս եղանակով հոսող քաղցրահամ ջրի արդյունավետ օգտագործման, հոսակորուստների դեմ պայքարի նպատակով հետեւողականորեն իրականացվող լայնածավալ ծրագրի: Դրա շնորհիվ ոչ միայն շարունակաբար բարելավվում է ջրամատակարարումը Երեւանում, այլեւ նվազում է Արարատյան դաշտից հզոր եւ խիստ էներգատար պոմպերի միջոցով մայրաքաղաք մղվող ջրաքանակը, ընկերության աշխատանքը դառնում է ավելի արդյունավետ: Շահում է թե՜ սպառողը, որի ջրամատակարարման միջին շարունակականությունը Պայմանագրային 5-րդ տարում /2010թ. հունիս - 2011թ. մայիս/ կազմել է 21,26 ժամ, թե՜ ընկերությունը, որը 2006թ.-ից ջրարտադրությունը նվազեցրել է 6,56 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիայի սպառումը համակարգում` 38,7 տոկոսով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play