ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

  • 21-05-2024 15:56:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
 
Այս մասին ասվում է AZERTAC-ի ամերիկյան բյուրոյի հարցման՝ ՄԱԿ-ի մամուլի ծառայության պատասխանում։
 
Պատասխանում ասվում է, որ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է ապրիլի 19-ին սահմանների սահմանազատման շուրջ ձեռք բերված համաձայնությունը։
 
«Նա կողմերին կոչ է արել շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատումը և լուծել բոլոր առկա երկկողմ հարցերը՝ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու համար։
 
Հուսադրող է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ներկայումս շարունակում են աշխատել խաղաղ համաձայնագրի վրա։ Հուսով ենք, որ մայիսի 10-11-ը Ալմաթիում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպմանը կհաջորդի հետագա կառուցողական փոխգործակցությունը մնացած տարաձայնությունները լուծելու համար»,- ասված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության պատասխանում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը