«հայփոստ մարաթօնէ. փոստային բաժանմունքներ վերաբացուեցին Տաւուշում


«հայփոստ մարաթօնէ. փոստային բաժանմունքներ վերաբացուեցին Տաւուշում

  • 14-10-2011 21:57:39   |   |  Մամլո հաղորդագրություն
«Հայփոստէ ՓԲԸ հաւատարմագրային կառավարիչ Հհայփոստ Թրաստ Մենեջմենթե»-ը շարունակում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի գործունէութեան արդիականացման նոր փուլը: Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցաւ «հայփոստէ ՓԲԸ» Դիլիջան քաղաքի մասնաճիւղի եւ 01 փոստային բաժանմունքի եւ Իջեւանի 01 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտօնական արարողութիւնը: Վերաբացմանը ներկայ էին Տաւուշի մարզպետ Արմէն Ղուլարեանը, Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսեանը, «հայփոստ Թրասթ Մենեջմենթե»-ի եւ «հայփոստէ Փբը-ի ղեկավարութիւնը, ինչպէս նաեւ` երկու քաղաքների բնակիչներ: Վերաբացման արարողութեանն իր ողջոյնի խօսքն ասաց մարզպետ Արմէն Ղուլարեանը: Շնորհաւորելով վերանորոգուած եւ տեխնիկապէս վերազինուած բաժանմունքների աշխատակիցներին եւ յաճախորդներին` պարոն Ղուլարեանն ընդգծեց «Հայփոստե»-ում բարեփոխումների կարեւորութիւնը: «Հայփոստէ ՓԲԸ» գլխաւոր տնօրէնի պաշտօնակատար Հայկ Աւագեանը յիշեցրեց, որ այսօր ընթանում է ոչ միայն «Հայփոստ մարաթոն 2011է» բաժանմունքների նորացման ծրագիրը, այլեւ` «Հայփոստ Թրասթ Մենեջմենթե»-ի ղեկավարութեամբ արդէն մեկնարկել է «Հայփոստե»-ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղուած հիմնաւոր ծրագիր: ելոյթներից յետոյ տեղի ունեցաւ նոր մասնաճիւղերի օրհնման կարգը: Արարողութեան ընթացքում քաղաքապետերի կողմից շնորհակալագրեր յանձնուեցին ինչպէս Դիլիջան, այնպէս էլ Իջեւան քաղաքների փոստային մասնաճիւղերի պետերին: Ամբողջովին նորոգուած եւ նոր բրենդին համապատասխանեցուած մասնաճիւղն ու բաժանմունքները համարժէք էն մայրաքաղաքում վերաբացուած փոստային բաժանմունքներին ինչպէս ծառայութիւնների, այնպէս` սպասարկման որակով: «Հայփոստ Թրասթ Մենեջմենթե-ն առանձնակի ուշադրութիւն է դարձնում մարզերում «Հայփոստ»-ի պատշաճ ներկայութեանը եւ մարզերում փոստային եւ յարակից ծառայութիւների զարգացմանը: Դիլիջան եւ Իջեւան քաղաքների փոստային բաժանմունքներում եւս նորացուել էն աշխատանքային ստանդարտները, փոխուել եւ նորացուել էն ենթակառոյցները, տեղադրուել էն արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացուել է մալուխային համակարգը եւ այլն: Նոր ենթակառոյցների եւ օնլայն ցանցի կիրառումն այսուհետ հնարաւորութիւն կը տայ աւելի արագ եւ օպերատիւ փոստային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայութիւններ մատուցել Դիլիջանի եւ Իջեւանի բնակիչներին: «Հայփոստ Թրասթ Մենեջմենթե»-ը մտադիր է Հայաստանի Հանրապետութիւնում զարգացնել աւանդական փոստային ծառայութիւնները, ներդնել աւելի ժամանակակից սուրհանդակային եւ ֆինանսական ծառայութիւններ` «հայփոստե-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում: Փոստային բաժանմունքներում աւանդական փոստային ծառայութիւններից բացի հանրութեանը կառաջարկուէն ինտերնետային ծառայութիւններ, պատճէնահանում, տպագրութիւն եւ ֆաքսիմիլային կապ: Մինչեւ տարեվերջ նախատեսւում է վերաբացել 50 բաժանմունք` ինչպէս Երեւանում, այնպէս էլ` հանրապետութեան մարզերում: «Հայփոստ Թրաստ Մենեջմենթե»-ի ծրագրով առաջիկայ 5 տարիներին նախատեսւում է «Հայփոստ» նորացուած բաժանմունքների եւ մասնաճիւղերի թիւը հասցնել 250-ի, աւելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայութիւնների տեսականին: «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» Բ.Վ. «Հայփոստ» ՓԲԸ
  -   Մամլո հաղորդագրություն