«Հայփոստ մարաթոն». փոստային բաժանմունքներ վերաբացվեցին Տավուշում


«Հայփոստ մարաթոն». փոստային բաժանմունքներ վերաբացվեցին Տավուշում

  • 14-10-2011 21:57:39   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
«Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ը շարունակում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի գործունեության արդիականացման նոր փուլը: Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ Դիլիջան քաղաքի մասնաճյուղի եւ 01 փոստային բաժանմունքի եւ Իջեւանի 01 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը: Վերաբացմանը ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինչպես նաեւ` երկու քաղաքների բնակիչներ: Վերաբացման արարողությանն իր ողջույնի խոսքն ասաց մարզպետ Արմեն Ղուլարյանը: Շնորհավորելով վերանորոգված եւ տեխնիկապես վերազինված բաժանմունքների աշխատակիցներին եւ հաճախորդներին` պարոն Ղուլարյանն ընդգծեց «Հայփոստ»-ում բարեփոխումների կարեւորությունը: «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը հիշեցրեց, որ այսօր ընթանում է ոչ միայն «Հայփոստ մարաթոն 2011» բաժանմունքների նորացման ծրագիրը, այլեւ` «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի ղեկավարությամբ արդեն մեկնարկել է «Հայփոստ»-ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր: Ելույթներից հետո տեղի ունեցավ նոր մասնաճյուղերի օրհնման կարգը: Արարողության ընթացքում քաղաքապետերի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին ինչպես Դիլիջան, այնպես էլ Իջեւան քաղաքների փոստային մասնաճյուղերի պետերին: Ամբողջովին նորոգված եւ նոր բրենդին համապատասխանեցված մասնաճյուղն ու բաժանմունքները համարժեք են մայրաքաղաքում վերաբացված փոստային բաժանմունքներին ինչպես ծառայությունների, այնպես` սպասարկման որակով: «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում «Հայփոստ»-ի պատշաճ ներկայությանը եւ մարզերում փոստային եւ հարակից ծառայություների զարգացմանը: Դիլիջան եւ Իջեւան քաղաքների փոստային բաժանմունքներում եւս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել եւ նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը եւ այլն: Նոր ենթակառույցների եւ օնլայն ցանցի կիրառումն այսուհետ հնարավորություն կտա ավելի արագ եւ օպերատիվ փոստային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ մատուցել Դիլիջանի եւ Իջեւանի բնակիչներին: «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային եւ ֆինանսական ծառայություններ` «Հայփոստ»-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում: Փոստային բաժանմունքներում ավանդական փոստային ծառայություններից բացի հանրությանը կառաջարկվեն ինտերնետային ծառայություններ, պատճենահանում, տպագրություն եւ ֆաքսիմիլային կապ: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50 բաժանմունք` ինչպես Երեւանում, այնպես էլ` հանրապետության մարզերում: «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ի ծրագրով առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների եւ մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին: «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» Բ.Վ. «Հայփոստ» ՓԲԸ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն