Երկօրեայ ուխտագնացութիւն նուիրուած` Գարեգին Նժդեհի 125-ամեակին


Երկօրեայ ուխտագնացութիւն նուիրուած` Գարեգին Նժդեհի 125-ամեակին

  • 17-10-2011 11:53:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այս տարի նշւում է Գարեգին Նժդեհի 125-ամեակը եւ Լեռնահայաստանի անկախութեան 90-ամեակը: Տարուայ ընթացքում տեղի ունեցած միջոցառումները հիմնականում կազմակերպուել են քաղաքական եւ հասարական կազմակերպութիւնների կողմից: Այդ իսկ պատճառով այդ միջոցառումներին հիմնականում մասնակցել են տուեալ կազմակերպութիւնների ներկայացուցիչները, եւ հասու չեն եղել շատերին: Բազմաթիւ են այն երիտասարդները, ովքեր գնահատում են Գարեգին Նժդեհի մեծ աւանդը մեր պատմութեան մէջ, սակայն չեն անդամակցում որեւէ կազմակերպութեան: Մեր նախաձեռնող խումբը փորձում է լրացնել այդ բացը եւ հնարաւորութիւն ստեղծել ցանկացողներին մասնակցել Նժդեհի յիշատակին նուիրուած ուխտագնացութեանը, որը կ'անցկացուի հոկտեմբերի 22-23-ը: Երկօրեայ ուխտագնացութեան ընթացքում նախատեսւում է այցելել Վայոց ձորի Սպիտակաւոր եկեղեցի, որտեղ թաղուած է եղել Գարեգին Նժդեհը, Սիւնիքի մարզում գտնուող Տաթեւի վանք, որտեղ 90 տարի առաջ հռչակուեց Լեռնահայաստանի անկախութիւնը, Խուստուփ լեռ, որի լանջին այժմ հանգրուան է գտել մեծ զօրավարի աճիւնը: Նախատեսւում է նաեւ մոմավառութիւն Նժդեհի` Կապանում գտնուող յուշահամալիրում: Հարցերի դէպքում կարող էք զանգահարել (055) 099-430 հեռախօսահամարին կամ գրել njdeh125@gmail.com էլ.փոստին:
  -   Մամլո հաղորդագրություն