Երկօրյա ուխտագնացություն նվիրված՝ Գարեգին Նժդեհի 125-ամյակին


Երկօրյա ուխտագնացություն նվիրված՝ Գարեգին Նժդեհի 125-ամյակին

  • 17-10-2011 11:53:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այս տարի նշվում է Գարեգին Նժդեհի 125-ամյակը եւ Լեռնահայաստանի անկախության 90-ամյակը: Տարվա ընթացքում տեղի ունեցած միջոցառումները հիմնականում կազմակերպվել են քաղաքական եւ հասարական կազմակերպությունների կողմից: Այդ իսկ պատճառով այդ միջոցառումներին հիմնականում մասնակցել են տվյալ կազմակերպությունների ներկայացուցիչները, եւ հասու չեն եղել շատերին: Բազմաթիվ են այն երիտասարդները, ովքեր գնահատում են Գարեգին Նժդեհի մեծ ավանդը մեր պատմության մեջ, սակայն չեն անդամակցում որեւէ կազմակերպության: Մեր նախաձեռնող խումբը փորձում է լրացնել այդ բացը եւ հնարավորություն ստեղծել ցանկացողներին մասնակցել Նժդեհի հիշատակին նվիրված ուխտագնացությանը, որը կանցկացվի հոկտեմբերի 22-23-ը: Երկօրյա ուխտագնացության ընթացքում նախատեսվում է այցելել Վայոց ձորի Սպիտակավոր եկեղեցի, որտեղ թաղված է եղել Գարեգին Նժդեհը, Սյունիքի մարզում գտնվող Տաթեւի վանք, որտեղ 90 տարի առաջ հռչակվեց Լեռնահայաստանի անկախությունը, Խուստուփ լեռ, որի լանջին այժմ հանգրվան է գտել մեծ զորավարի աճյունը: Նախատեսվում է նաեւ մոմավառություն Նժդեհի՝ Կապանում գտնվող հուշահամալիրում: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (055) 099-430 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլ.փոստին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play