Վիգէն Սարգսեանը նշանակուել է Հայաստանի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավար
17-10-2011 12:49:05 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հոկտեմբերի 17-ի հրամանագրով Վիգէն Սարգսեանն ազատուել է Հայաստանի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտօնից: Ինչպէս տեղկացնում են հհ նախագահի մամլոյ գրասենեակից, նախագահի մէկ այլ հրամանագրով Վիգէն Սարգսեանը նշանակուել է Հայաստանի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավար:
Սերժ Սարգսեանը հոկտեմբերի 17-ին հրաւիրած խորհրդակցութեան ժամանակ աշխատակազմին ներկայացրել է նոր ղեկավարին եւ մաղթել յաջողութիւններ` վստահութիւն յայտնելով, որ Վիգէն Սարգսեանը կը կարողանայ յաջողութեամբ իրականացնել իր առջեւ դրուած խնդիրները եւ առաւելագոյնս արդիւնաւէտ կազմակերպել աշխատակազմի գործունէութիւնը:
Վիգէն Ալեքսանդրի Սարգսեանը ծնուել է 1975թ. մայիսի 10-ին Երեւանում, բժիշկների ընտանիքում:
Մասնագիտական գործունէութիւն`
27.01. 2009–17.10.2011 Հայաստանի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
• Արտաքին քաղաքականութիւն
• Ազգային անվտանգութեան խնդիրներ
• Սփիւռք
• Մշակոյթ, գիտութիւն, կրթութիւն, սպորտ
2003.03 – 2009.01 Հայաստանի Հանրապետութեան նախագահի օգնական
2001–2011թթ. Հայաստանի ամերիկեան համալսարանի հրաւիրուած դասախօս
• Միջազգային իրաւունք
• Միջազգային յարաբերութիւններ
• Պետական կառավարման համակարգ
2000.10 – 2003.03 Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարի եւ ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղարի օգնական
1995.10 – 1998.08 Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահի օգնական եւ արտաքին քաղաքականութեան հարցերով խորհրդական (1998)
Կրթութիւն
1998-2000, Մեդֆորդ, Մասաչուսէթս, ԱՄՆ
Իրաւունքի եւ դիւանագիտութեան արուեստների մագիստրոս
Իրաւունքի եւ դիւանագիտութեան Ֆլետչեր դպրոց, Թաֆթս համալսարան
• միջազգային իրաւունք,
• միջազգային կազմակերպութիւններ
• միջազգային անվտանգութիւն
• Թեզ` «Լեռնային Ղարաբաղը երէկ, այսօր եւ վաղը. Իրաւական խնդիրներ»
1992-1999
Դիպլոմ (1997) եւ միջազգային յարաբերութիւնների մագիստրոսի աստիճան (1999),
Երեւանի պետական համալսարան
• Դիւանագիտութեան պատմութիւն,
• միջազգային յարաբերութիւններ
• Թեզ`«միջխորհրդարանական կազմակերպութիւնների դերն ու նշանակութիւնն արդի միջազգային զարգացումներումէ:
1992-1996, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ
Քաղաքացիական ծառայութեան հիւսիս-արեւմտեան ակադեմիայ
• Պետական կառավարում եւ տեղական ինքնակառավարում
• Անձնակազմի կառավարում
• Թեզ' «Քաղաքացիական ծառայողների ընտրութեան եւ ուսուցման սոցիալ-հոգեբանական խնդիրներ»
Պարգեւներ`
• Ֆրանսիայի արժանիքների շքանշան (2008թ., Ֆրանսիական Հանրապետութեան Նախագահի հրամանագիր)
• Մովսէս Խորենացու մեդալ (2007)` հայկական պետականութեան կայացման գործին երկարամեայ ներդրման համար
• Հայաստանի Հանրապետութեան Նախագահի շնորհակալագիր (2007)
• Ֆրանսիական Հանրապետութեան Նախագահի շնորհակալագիր (2007)
• Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան շնորհակալագիր եւ մեդալ (2007)
• Հայաստանի Հանրապետութեան վարչապետի յուշամեդալ (2006)
• Հայաստանի Հանրապետութեան վարչապետի շնորհակալագիր (2004)
Մասնակցութիւն մասնագիտական կառոյցներին
• «Լոյս» հիմնադրամի կրթական ծրագրի խորհրդի անդամ
• Երեւանի պետական համալսարանի խորհրդի անդամ
• Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի խորհրդի անդամ
• Վատ լսող եւ խուլ երեխաների ծնողների «Հաւատ»հասարակական կազմակերպութեան խորհրդի պատուաւոր հիմնադիր անդամ
• «քաղաքացիական ծառայութիւնէ ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
• Երեւան-քեմբրիջ քոյր քաղաքների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ
Հրապարակումներ եւ կոնֆերանսներ
• «մարդու իրաւունքների պաշտպանութեան ազգային եւ միջազգային գործիքներէ (համահեղինակութեամբ Reuter եւ Khufner, Երեւան, 2003)
• Ռոն Ասմուսի «Բացելով Նատօ-ի դռները» գրքի հայերէն թարգմանութիւն եւ խմբագրում (Երեւան, 2008)
• Միւնխենի անվտանգութեան կոնֆերանսի հրաւիրեալ հիւր (փետրուար, 2009)
• ԵՄ կոնֆերանսի գլխաւոր բանախօս «հայաստանը եւ ԵՄ նոր հարեւանութեան քաղաքականութիւնըէ (2007)
• «Եմ Արեւելեան գործընկերութեան նախաձեռնութիւնը» կոնֆերանսի գլխաւոր բանախօս
• Հալկի (Յունաստան) միջազգային կոնֆերանս (2001)
• Հիդրա (Յունաստան) կոնֆերանս (1999)
Ամուսնացած է, ունի երկու դուստր: