Յայտարարւում է «ճամպրուկ» միգրացիոն հիմնախնդիրների վերաբերեալ լրագրողական ամենամեայ մրցոյթը


Յայտարարւում է «ճամպրուկ» միգրացիոն հիմնախնդիրների վերաբերեալ լրագրողական ամենամեայ մրցոյթը

  • 18-10-2011 14:33:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
“People in Need” կազմակերպութիւնն ու Մակ-ի Հայկական ասոցիացիան Եւրոպական Յանձնաժողովի եւ Չեխիայի կառավարութեան ֆինանսական աջակցութեամբ իրականացուող «հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզօրացումէ ծրագրի շրջանակներում յայտարարում են «ճամպրուկէ միգրացիոն հիմնախնդիրների վերաբերեալ լրագրողական ամենամեայ մրցոյթ: Մրցոյթը նպատակ ունի միաւորել Երեւանի եւ մարզերի Զլմ-ների ներկայացուցիչների ներուժը միգրացիոն հիմնախնդիրների լուսաբանման շուրջ եւ խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին: Մրցոյթին կարող են մասնակցել Երեւանի եւ ՀՀ բոլոր մարզերի լրատուամիջոցների ներկայացուցիչներն ու անկախ լրագրողները: Մասնակցութեան համար անհրաժեշտ է ներկայացնել 2011 թուականի մայիսի 1-ից մինչեւ 2011 թուականի հոկտեմբերի 31-ը միգրացիոն թեմաներով պատրաստած հեռուստահաղորդումներ, ռադիօհաղորդումներ, մամուլի հրապարակումներ եւ ինտերնետային պարբերականներում ներկայացուած յօդուածներ: Ոլորտի մասնագէտներից եւ լրագրող-փորձագէտներից կազմուած ժիւրին երեք` լաւագոյն հեռուստահաղորդում, լաւագոյն ռադիօհաղորդում, լաւագոյն յօդուած անուանակարգերում կ'ընտրի մէկական մրցանակակիր: Իւրաքանչիւր անուանակարգում կը յանձնուեն նաեւ վկայականներ եւ դրամական պարգեւներ: 1-ին տեղ`180 000 դրամ, 2-րդ տեղ` 90 000 դրամ, 3-րդ տեղ` 45 000 դրամ: Ընտրութեան չափանիշներն են` Նիւթի բովանդակութիւնը պէտք է լինի հանրութեանը մատչելի: Նիւթերում պէտք է պահպանուած լինեն լրագրողական էթիկան եւ հեղինակային մօտեցումը: Ընտրուած թեման պէտք է լինի սպառիչ եւ հարցի շուրջ պարունակի համակողմանի տեղեկատուութիւն: Իւրաքանչիւր լրագրող կարող է ներկայացնել մէկից աւելի լրագրողական նիւթ: Նիւթերը կարող են լինել հայերէն եւ ռուսերէն լեզուներով: Մասնակցութեան համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացուած դիմում-յայտի ձեւը եւ այն նիւթի հետ ներկայացնել People in Need Չեխական կազմակերպութեան հայաստանեան ներկայացուցչութիւն (հասցէ` ք. Երեւան, Թումանեան 41, բն 4), կամ Մակ-ի Հայկական ասոցիացիայ (հասցէ` ք. Երեւան, Իսրաելեան 39/2, I-ին յարկ): Յայտի ձեւը կարող էք գտնել նաեւ www.migrant.am, եւ www.auna.am ինտերնետային կայքերում: Տպագիր մամուլում կամ ինտերնետ պարբերականներում տեղադրուած նիւթերը կարող էք ուղարկել էլեկտրօնային տարբերակով հետեւեալ էլ. փոստի հասցէով` amalya@auna.am, liana_gyozalyan@mail.ru: Դիմում յայտերի ընդունման վերջնաժամկէտը 2011 թուականի նոյեմբերի 10-ն է (մինչեւ ժամը 18:00-ը): Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերեալ «ճամպրուկէ լրագրողական մրցանակաբաշխութիւնը նուիրուած է Միգրանտների միջազգային օրուան, որը ամէն տարի նշւում է դեկտեմբերի 18-ին: Լրացուցիչ տեղեկութիւնների կամ հարցերի համար զանգահարել` 093 347 077, 055 40-60-90 հեռախօսահամարներով: Լիանա Գեօզալեան – People in Need Չեխական կազմակերպութեան հայաստանեան ներկայացուցչութեան PR-պատասխանատու, Էլ. փոստ` liana_gyozalyan@mail.ru
  -   Մամլո հաղորդագրություն