Հայտարարվում է «Ճամպրուկ» միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթը


Հայտարարվում է «Ճամպրուկ» միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթը

  • 18-10-2011 14:33:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
“People in Need” կազմակերպությունն ու ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան Եվրոպական Հանձնաժողովի եւ Չեխիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում հայտարարում են «Ճամպրուկ» միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթ: Մրցույթը նպատակ ունի միավորել Երեւանի եւ մարզերի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներուժը միգրացիոն հիմնախնդիրների լուսաբանման շուրջ եւ խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին: Մրցույթին կարող են մասնակցել Երեւանի եւ ՀՀ բոլոր մարզերի լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու անկախ լրագրողները: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել 2011 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2011 թվականի հոկտեմբերի 31-ը միգրացիոն թեմաներով պատրաստած հեռուստահաղորդումներ, ռադիոհաղորդումներ, մամուլի հրապարակումներ եւ ինտերնետային պարբերականներում ներկայացված հոդվածներ: Ոլորտի մասնագետներից եւ լրագրող-փորձագետներից կազմված ժյուրին երեք` լավագույն հեռուստահաղորդում, լավագույն ռադիոհաղորդում, լավագույն հոդված անվանակարգերում կընտրի մեկական մրցանակակիր: Յուրաքանչյուր անվանակարգում կհանձնվեն նաեւ վկայականներ եւ դրամական պարգեւներ: 1-ին տեղ`180 000 դրամ, 2-րդ տեղ` 90 000 դրամ, 3-րդ տեղ` 45 000 դրամ: Ընտրության չափանիշներն են` Նյութի բովանդակությունը պետք է լինի հանրությանը մատչելի: Նյութերում պետք է պահպանված լինեն լրագրողական էթիկան եւ հեղինակային մոտեցումը: Ընտրված թեման պետք է լինի սպառիչ եւ հարցի շուրջ պարունակի համակողմանի տեղեկատվություն: Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ: Նյութերը կարող են լինել հայերեն եւ ռուսերեն լեզուներով: Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացված դիմում-հայտի ձեւը եւ այն նյութի հետ ներկայացնել People in Need Չեխական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչություն (հասցե` ք. Երեւան, Թումանյան 41, բն 4), կամ ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիա (հասցե` ք. Երեւան, Իսրաելյան 39/2, I-ին հարկ): Հայտի ձեւը կարող եք գտնել նաեւ www.migrant.am, եւ www.auna.am ինտերնետային կայքերում: Տպագիր մամուլում կամ ինտերնետ պարբերականներում տեղադրված նյութերը կարող եք ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետեւյալ էլ. փոստի հասցեով` [email protected], [email protected]: Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը 2011 թվականի նոյեմբերի 10-ն է (մինչեւ ժամը 18:00-ը): Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ «ՃԱՄՊՐՈՒԿ» լրագրողական մրցանակաբաշխությունը նվիրված է Միգրանտների միջազգային օրվան, որը ամեն տարի նշվում է դեկտեմբերի 18-ին: Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար զանգահարել` 093 347 077, 055 40-60-90 հեռախոսահամարներով: Լիանա Գյոզալյան – People in Need Չեխական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության PR-պատասխանատու, Էլ. փոստ` [email protected]
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play