ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է սահմանազատման գործընթացի առաջընթացը


ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է սահմանազատման գործընթացի առաջընթացը

  • 24-05-2024 14:57:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Յան Բորգը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացում ձեռք բերված առաջընթացը։
 
«Սահմանազատման գործընթացում առաջընթաց կա, ինչը նշանակում է քայլեր հնարավոր խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։ Սակայն կայուն, երկարատև կարգավորումը նախկինի պես երկու կողմերից պահանջում է լուրջ փոխզիջումներ և բավականաչափ քաղաքական կամք, ըմբռնումն այն բանի, որ հասարակությունում անհրաժեշտ են համարձակ քայլեր և պրագմատիզմ», - ասել է նա։
 
ԵԱՀԿ գործող նախագահը վերջերս այցելել է Երևան և Բաքու։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը