ՎՏԲ-հայաստան Բանկը ներդրեց հաշիւների հեռակառավարման նոր SMS բանկինգ ծառայութիւնը


ՎՏԲ-հայաստան Բանկը ներդրեց հաշիւների հեռակառավարման նոր SMS բանկինգ ծառայութիւնը

  • 26-10-2011 13:57:03   | Հայաստան  |  Տնտեսութիւն

ՎՏԲ-հայաստան Բանկը ներդրեց SMS բանկինգ ծառայութիւնը ֆիզիկական անձանց համար: այսուհետեւ Բանկի բոլոր ֆիզիկական անձինք` հաշուետեր յաճախորդները, որոնք միացել են SMS բանկինգ ծառայութեանը, ունեն բացառիկ հնարաւորութիւն վերահսկելու իրենց բանկային, քարտային, աւանդային եւ վարկային հաշիւները` Բանկի կողմից իրենց հեռախօսահամարներին ուղարկուող SMS հաղորդագրութիւնների միջոցով, ինչպէս նաեւ կատարել հարցումներ` քարտին վերաբերող մի շարք հարցերով: SMS բանկինգ ծառայութեան միացումը կատարւում է անվճար: «ՎՏԲ-հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխաւոր տնօրէն-տնօրինութեան նախագահ` Վ. Օւյսաննիկով,- «Ներկայիս արագընթաց զարգացող շուկայական յարաբերութիւններում ժամանակի հրամայականն է դարձել առօրեայ բանկային գործառնութիւններում արդի տեղեկատուական տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը: ՎՏԲ-հայաստան Բանկը, կարեւորելով յաճախորդների սպասարկման գործընթացների արդիւնաւէտութեան բարձրացումը եւ յաճախորդներին նորագոյն բանկային ծառայութիւնների տրամադրումը, մշտապէս հետամուտ է Բանկում հաշիւների հեռակառավարման համակարգերի ներդրմանն ու գործարկմանը: SMS բանկինգ ծառայութեան ներդրումը հերթական քայլն է այդ ուղղութեամբ»: SMS բանկինգ ծառայութեան վերաբերեալ մանրամասն տեղեկութիւններ կարելի է ստանալ` այցելելով Բանկի պաշտօնական կայք` www.vtb.am, կամ զանգահարելով միասնական տեղեկատու` 87-87 հեռախօսահամարով:
  -   Տնտեսութիւն