ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդրեց հաշիվների հեռակառավարման նոր SMS բանկինգ ծառայությունը


ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդրեց հաշիվների հեռակառավարման նոր SMS բանկինգ ծառայությունը

  • 26-10-2011 13:57:03   | Հայաստան  |  Տնտեսություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդրեց SMS բանկինգ ծառայությունը ֆիզիկական անձանց համար: Այսուհետեւ Բանկի բոլոր ֆիզիկական անձինք` հաշվետեր հաճախորդները, որոնք միացել են SMS բանկինգ ծառայությանը, ունեն բացառիկ հնարավորություն վերահսկելու իրենց բանկային, քարտային, ավանդային եւ վարկային հաշիվները` Բանկի կողմից իրենց հեռախոսահամարներին ուղարկվող SMS հաղորդագրությունների միջոցով, ինչպես նաեւ կատարել հարցումներ` քարտին վերաբերող մի շարք հարցերով: SMS բանկինգ ծառայության միացումը կատարվում է անվճար: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ` Վ. Օվյսաննիկով,- «Ներկայիս արագընթաց զարգացող շուկայական հարաբերություններում ժամանակի հրամայականն է դարձել առօրյա բանկային գործառնություններում արդի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը: ՎՏԲ-Հայաստան Բանկը, կարեւորելով հաճախորդների սպասարկման գործընթացների արդյունավետության բարձրացումը եւ հաճախորդներին նորագույն բանկային ծառայությունների տրամադրումը, մշտապես հետամուտ է Բանկում հաշիվների հեռակառավարման համակարգերի ներդրմանն ու գործարկմանը: SMS բանկինգ ծառայության ներդրումը հերթական քայլն է այդ ուղղությամբ»: SMS բանկինգ ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ` այցելելով Բանկի պաշտոնական կայք` www.vtb.am, կամ զանգահարելով միասնական տեղեկատու` 87-87 հեռախոսահամարով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն