Վերահսկիչ պալատը հոկտեմբերի 26-ից Կոտայքի մարզում կ'իրականացնի ստուգումներ


Վերահսկիչ պալատը հոկտեմբերի 26-ից Կոտայքի մարզում կ'իրականացնի ստուգումներ

  • 26-10-2011 17:51:24   |   |  Տնտեսութիւն

Վերահսկիչ պալատը հոկտեմբերի 26-ից, ՎՊ-ի 2011 թ. տարեկան ծրագրի համաձայն, Կոտայքի մարզում կ'իրականացնի ստուգումներ: Այս մասին Պալատի նախագահ Իշխան Զաքարեանը տեղեկացրել է Կոտայքի մարզպետարանում նոյն օրը կայացած աշխատանքային խորհրդակցութեան մասնակիցներին: ՎՊ լրատուական ծառայութեան փոխանցմամբ, ինչպէս բոլոր մարզերում, այստեղ եւս ստուգումները սկսելուց առաջ ՎՊ նախագահի հրաւէրով խորհրդակցութեանը մասնակցել էն այն հիմնարկների ղեկավարներն ու համայնքապետերը, որտեղ նախատեսւում էն ստուգումներ: Ի.Զաքարեանը յայտնել է նաեւ, որ ստուգումները կատարուելու էն մասնաւորապէս բիւջետային յատկացումների, անշարժ գոյքի օտարման, սեփականաշնորհման եւ դրանց վարձակալութեան ուղղութեամբ, ինչպէս նաեւ` համայնքների մշակութային, կրթական եւ առողջապահական կենտրոններում: ՎՊ-ի կողմից նախատեսւում էն նաեւ ստուգումներ մարզպետարանում` բիւջետային յատկացումների, կառավարութեան պայուստային ֆոնդից տրամադրուած միջոցների օգտագործման, գիւղատնտեսական ծրագրերի, մարզում ընթացող շինարարական աշխատանքների ուղղութեամբ: ՎՊ նախագահը տեղեկացրել է, որ այս ստուգումները կը ներառեն մարզի սոցիալական ոլորտը, քանի որ ողջ հանրապետութիւնում ոլորտը վերահսկւում է ՎՊ յատուկ յանձնաժողովների կողմից: Նշուել է, որ այս պահին ստուգումներն արդէն աւարտուել էն Արարատի, Գեղարքունիքի մարզերի եւ մայրաքաղաքի սոցիալական ծառայութիւնների տարածքային երեք կենտրոններում: Ի.Զաքարեանը մէկ անգամ եւս յիշեցրել է, որ Վերահսկիչ պալատը որեւէ առնչութիւն չունի քաղաքացիներին նպաստից զրկելու հետ: ՎՊ-ն իրականացնում է օրէնքով սահմանուած կարգով իրէն վերապահուած գործառոյթը, այն է` ուսումնասիրել, ստուգել եւ բացայայտել ոլորտում առկայ չարաշահումները եւ այդ տեղեկատուութիւնը տրամադրել համատապասխան մարմիններին:
  -   Տնտեսութիւն