Վերահսկիչ պալատը հոկտեմբերի 26-ից Կոտայքի մարզում կիրականացնի ստուգումներ


Վերահսկիչ պալատը հոկտեմբերի 26-ից Կոտայքի մարզում կիրականացնի ստուգումներ

  • 26-10-2011 17:51:24   | Կոտայքի մարզ  |  Տնտեսություն

Վերահսկիչ պալատը հոկտեմբերի 26-ից, ՎՊ-ի 2011 թ. տարեկան ծրագրի համաձայն, Կոտայքի մարզում կիրականացնի ստուգումներ: Այս մասին Պալատի նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրել է Կոտայքի մարզպետարանում նույն օրը կայացած աշխատանքային խորհրդակցության մասնակիցներին: ՎՊ լրատվական ծառայության փոխանցմամբ, ինչպես բոլոր մարզերում, այստեղ եւս ստուգումները սկսելուց առաջ ՎՊ նախագահի հրավերով խորհրդակցությանը մասնակցել են այն հիմնարկների ղեկավարներն ու համայնքապետերը, որտեղ նախատեսվում են ստուգումներ: Ի.Զաքարյանը հայտնել է նաեւ, որ ստուգումները կատարվելու են մասնավորապես բյուջետային հատկացումների, անշարժ գույքի օտարման, սեփականաշնորհման եւ դրանց վարձակալության ուղղությամբ, ինչպես նաեւ` համայնքների մշակութային, կրթական եւ առողջապահական կենտրոններում: ՎՊ-ի կողմից նախատեսվում են նաեւ ստուգումներ մարզպետարանում` բյուջետային հատկացումների, կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված միջոցների օգտագործման, գյուղատնտեսական ծրագրերի, մարզում ընթացող շինարարական աշխատանքների ուղղությամբ: ՎՊ նախագահը տեղեկացրել է, որ այս ստուգումները կներառեն մարզի սոցիալական ոլորտը, քանի որ ողջ հանրապետությունում ոլորտը վերահսկվում է ՎՊ հատուկ հանձնաժողովների կողմից: Նշվել է, որ այս պահին ստուգումներն արդեն ավարտվել են Արարատի, Գեղարքունիքի մարզերի եւ մայրաքաղաքի սոցիալական ծառայությունների տարածքային երեք կենտրոններում: Ի.Զաքարյանը մեկ անգամ եւս հիշեցրել է, որ Վերահսկիչ պալատը որեւէ առնչություն չունի քաղաքացիներին նպաստից զրկելու հետ: ՎՊ-ն իրականացնում է օրենքով սահմանված կարգով իրեն վերապահված գործառույթը, այն է` ուսումնասիրել, ստուգել եւ բացահայտել ոլորտում առկա չարաշահումները եւ այդ տեղեկատվությունը տրամադրել համատապասխան մարմիններին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play