Էյչ-էս-բի-սի Բանկ Հայաստանը շարունակում է պահպանել Հայաստանի բանկային ոլորտի առաջատար հարկատուի իր դիրքը


Էյչ-էս-բի-սի Բանկ Հայաստանը շարունակում է պահպանել Հայաստանի բանկային ոլորտի առաջատար հարկատուի իր դիրքը

  • 09-11-2011 14:20:13   | Հայաստան  |  Տնտեսութիւն

2011 թուականի յունուար-սեպտեմբեր ամիսների արդիւնքներով բանկը զբաղեցնում է 17-րդ տեղը Հայաստանի 1000 խոշորագոյն հարկատուների ցանկում: Էյչ-էս-բի-սի Բանկ Հայաստանի կողմից վճարուած հարկերի ընդհանուր գումարը կազմել է 2.5 միլիարդ դրամ, ինչը գրեթէ 2.7 անգամ (աճը` 169%) աւելի է նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի ընթացքում վճարած հարկերի ծաւալից: Ընդ որում, այս տարուայ երեք եռամսեակների արդիւնքներով Էյչ-էս-բի-սի Բանկ Հայաստանի կողմից վճարուած ուղղակի յարկերը (շահութահարկ, եկամտահարկ) կազմել են 2.2 միլիարդ դրամ (աճը` 205 %), ինչը խոշորագոյն հարկատուների ցանկում 5-րդ ցուցանիշն է: «Հաշուի առնելով Հայաստանին բնորոշ սեզոնային գործօնը, մենք ակնկալում ենք չորրորդ եռամսեակում արձանագրել աւելի բարձր ցուցանիշներ, ինչը վկայում է բանկի բարձր շահութաբերութեան մասին»,- այս կապակցութեամբ նշեց Էյչ-էս-բի-սի Բանկ Հայաստանի Գլխաւոր ֆինանսական տնօրէն Գեւորգ Թառումեանը:
  -   Տնտեսութիւն