Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը շարունակում է պահպանել Հայաստանի բանկային ոլորտի առաջատար հարկատուի իր դիրքը


Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը շարունակում է պահպանել Հայաստանի բանկային ոլորտի առաջատար հարկատուի իր դիրքը

  • 09-11-2011 14:20:13   | Հայաստան  |  Տնտեսություն

2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով բանկը զբաղեցնում է 17-րդ տեղը Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է 2.5 միլիարդ դրամ, ինչը գրեթե 2.7 անգամ (աճը` 169%) ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ընթացքում վճարած հարկերի ծավալից: Ընդ որում, այս տարվա երեք եռամսյակների արդյունքներով Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից վճարված ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ) կազմել են 2.2 միլիարդ դրամ (աճը` 205 %), ինչը խոշորագույն հարկատուների ցանկում 5-րդ ցուցանիշն է: «Հաշվի առնելով Հայաստանին բնորոշ սեզոնային գործոնը, մենք ակնկալում ենք չորրորդ եռամսյակում արձանագրել ավելի բարձր ցուցանիշներ, ինչը վկայում է բանկի բարձր շահութաբերության մասին»,- այս կապակցությամբ նշեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գլխավոր ֆինանսական տնօրեն Գեւորգ Թառումյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play