Էդուարդ Նալբանդեան. Հայաստանի իշխանութիւնները վճռական են երկրում լայնածաւալ բարեփոխումներ իրականացնելու գործում


Էդուարդ Նալբանդեան. Հայաստանի իշխանութիւնները վճռական են երկրում լայնածաւալ բարեփոխումներ իրականացնելու գործում

  • 10-11-2011 10:53:05   | Հայաստան  |  Քաղաքական

Հայաստանի քսանամեայ անկախութեան առաջին օրերից եւրոպական ուղղութիւնը եղել է երկրի արտաքին քաղաքական առաջնայնութիւններից մէկը, յարաբերութիւնները եմ կառոյցների, ինչպէս նաեւ եմ անդամ պետութիւնների հետ շարունակական զարգացում են ապրում: Այս մասին նոյեմբերի 10-ին «արեւելեան գործընկերութիւն. Զարգացումների ներքաղաքական եւ Եւրոպական համատեքստը» խորագրով խորհրդաժողովում իր ելոյթում նշել է Հայաստանի Հայաստանի ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանը: Նախարարն ընդգծել է, որ ԵՄ հետ Հայաստանի համագործակցութիւնը կարեւորւում է ոչ միայն ԵՄ հետ մեր ստանձնած յանձնառութիւնների, այլ առաջին հերթին, երկրում որակական բարեփոխումները խորացնելու տեսանկիւնից` տնտեսութեան, արդիւնաւէտ կառավարման, ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների, օրէնքի գերակայութեան եւ հասարակական կեանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների իրականացման համար: «հանրապետութեան Նախագահի նախաձեռնած բարեփոխումների խթանման գործընթացի համատեքստում Հայաստանի իշխանութիւնները վճռական են երկրում լայնածաւալ բարեփոխումներ իրականացնելու գործում, ինչը բխում է մեր ժողովրդի, մեր երկրի շահերիցէ,- հաւաստիացրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը, պարզաբանելով, որ այդ գործընթացն առաջին հերթին նպատակաուղղուած է երկրի ինստիտուցիոնալ կարողութիւնների զարգացմանը: Միեւնոյն ժամանակ բարեփոխումները Հայաստանը դիտարկում է նաեւ որպէս ԵՄ հետ մեր համագործակցութեան օրակարգի բաղկացուցիչ մաս եւ եւրոմերձեցման քաղաքականութեան նախադրեալ: Եւրոմիութեան հետ Հայաստանի յարաբերութիւնների զարգացման եւ հայաստանում բարեփոխումների առաջխաղացման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը մէջ է բերել Հանրապետութեան Նախագահի խօսքերը. «եւրոպական չափանիշները`... պէտք է ընդօրինակելի դառնան մեզ համար: Այսօր Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չկայ Եւրամիութեանը լիարժէքօրէն անդամակցելու հարց, բայց, կրկնում եմ, խաղի եւրոպական կանոնները, եւրոպական չափանիշները պէտք է առաւելագոյնս տեղայնացուեն ու ներդրուեն մեր երկրում, որովհետեւ դրանք բարձր եւ ժամանակով ստուգուած չափանիշներ են: Այդ չափանիշները մեզ անհրաժեշտ են զգալի առաջընթաց ապահովելու, մեր քաղաքացիների կենսակերպը փոխելու եւ մեր հասարակութեան կազմակերպական ուժն աւելացնելու տեսանկիւնիցե : Նախարարը յաւելել է, որ Արեւելեան գործընկերութեան մեկնարկից աւելի քան երկու տարի անց զգալի առաջընթաց է արձանագրուել ինչպէս երկկողմ, այնպէս էլ բազմակողմ համագործակցութեան ոլորտներում: Արեւելեան գործընկերութեան շրջանակներում կարեւոր հանգրուան էր սեպտեմբերի 29-30-ին Վարշաւայում կայացած երկրորդ գագաթնաժողովը, որին մասնակցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորած պատուիրակութիւնը: Գագաթնաժողովի արդիւնքում ընդունուած հռչակագրով նախատեսւում է նոր թափ հաղորդել երկկողմ համագործակցութեանը` քաղաքական ասոցացման, աստիճանական տնտեսական ինտէգրման, ընդլայնուած ոլորտային շփումների եւ բազմակողմ համագործակցութեան ամրապնդման միջոցով: Բարեփոխումներին օժանդակելու նպատակով 2009 թ.-ից Հայաստանում գործում է ԵՄ խորհրդատուների խումբը, որը աջակցութիւն է տրամադրում ՀՀ պետական կառոյցներին` օրէնսդիր, գործադիր եւ դատական համակարգերում ԵՄ չափանիշներին համապատասխան բարեփոխումներ իրականացնելու գործում: «մենք ողջունել եւ մեծապէս կարեւորում ենք Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան վերանայման արդիւնքում մշակուած «աւելի շատ աջակցութիւն` աւելի շատ բարեփոխումների դիմացէ սկզբունքը: Ներկայումս Եվրայանձնաժողովի հետ աշխատանքներ ենք տանում` մեր կառավարութեան ջանքերը` ԵՄ գործընկերների նպատակաուղղուած եւ թիրախային աջակցութեան հետ ներդաշնակեցնելու ուղղութեամբ»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը: Նա ընդգծել է, որ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել 2010թ. յուլիսից մեկնարկած Հայաստան-եւրամիութիւն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցութիւններում: հոկտեմբերի 26-ին Երեւանում անց է կացուել բանակցութիւնների 7-րդ լիագումար նիստը, որի ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել համաձայնագրի Նպատակների եւ ընդհանուր սկզբունքների, Քաղաքական երկխօսութեան, Արտաքին ու անվտանգութեան քաղաքականութեան վերաբերեալ մասերի շուրջ: Ներկայ դրութեամբ բանակցուել եւ ժամանակաւորապէս փակուել են ապագայ համաձայնագրի ոլորտային համագործակցութեանն առնչուող 19 գլուխներ: Ասոցացման համաձայնագրի կարեւոր մաս են կազմելու Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գօտի ստեղծելու վերաբերեալ դրոյթները: «այս ուղղութեամբ ՀՀ կառավարութեան կողմից ձեռնարկուող անհրաժեշտ միջոցառումները վստահութիւն են ներշնչում մօտ ապագայում ազատ առեւտրի գօտի ստեղծելու շուրջ բանակցութիւնները մեկնարկելու համար: Ազատ առեւտրի գօտուն առնչուող դրոյթների արդիւնաւէտ կենսագործումը թոյլ կը տայ աւելի մրցունակ դարձնել հայաստանեան տնտեսութիւնը` ինչպէս օրէնսդրական դաշտի, այնպէս էլ տնտեսական ոլորտում դերակատարութիւն ունեցող համապատասխան հաստատութիւնների կատարելագործման միջոցով»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը: Ըստ նրա, հայաստան-եմ համագործակցութեան օրակարգում կարեւոր տեղ են զբաղեցնում ԵՄ հետ մուտքի վիզաների դիւրացմանն ուղղուած աշխատանքները: Խրախուսելով մարդկային շփումները ԵՄ անդամ երկրների հետ լաւ նախադրեալներ կստեղծուէն խորացուած գործընկերային յարաբերութիւնների հաստատման համար ամենատարբեր ոլորտներում` գործարարութիւն, ուսանողների, երիտասարդների միջեւ շփումներ, մշակոյթ, գիտութիւն: Այս գործընթացի հիմնական շահառուները լինելու են մեր հասարակութիւնները, քաղաքացիները: Ըստ նախարարի, հոկտեմբերի 27-ին Լիւքսեմբուրգում ստորագրուել է Հայաստանի եւ եմ միջեւ Շարժունակութեան շուրջ գործընկերութեան մասին համատեղ հռչակագիրը, որի նպատակն է նպաստել միգրացիոն հոսքերի կառավարմանը, ԵՄ տարածքում ՀՀ քաղաքացիների օրինական մուտքի ու գործունէութեան կանոնակարգմանը, խթանել ուսանողական եւ մասնագիտական փոխանակումները: Այս գործընկերութեան մեկնարկը անուղղակիօրէն կը նպաստի նաեւ մուտքի վիզաների դիւրացման գործընթացի արագ վերջնականացմանը: Հայաստանի եւ եմ միջեւ յարաբերութիւնների զարգացման գործում,ըստ նախարարի, քաղաքական երկխօսութեան կարեւոր օղակներից մէկն է խորհրդարանական համագործակցութեան կոմիտէն: նոյեմբերի 2-3-ը Երեւանում տեղի է ունեցել Հայաստան–ԵՄ խորհրդարանական համագործակցութեան կոմիտէի 12-րդ նիստը: «եւրոպական արժէքների` ազատութեան, ժողովրդավարութեան, օրէնքի գերակայութեան վրայ հիմնուած պետական համակարգ ունենալու ձգտումը միշտ հաստատուն է եղել մեր հասարակութեան մէջ: Եւրոպական արժեհամակարգը քաղաքացիների սեփականութիւնը դարձնելու եւ մեր տարածաշրջանի երկրները միմեանց եւ Եւրոմիութեանը մօտեցնելու գործում մեծ է հասարակական կազմակերպութիւնների դերը»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը, ընդգծելով, որ Արեւելեան գործընկերութեան շրջանակներում գործող հարթակները կոչուած են ընդհանուր եւրոպական արժէքների տարածման միջոցով նպաստելու բաժանարար գծերի վերացմանը, փոխճանաչելիութեան աստիճանի բարձրացմանը, խաղաղ եւ բարեկեցիկ ապագայի կերտմանը: Նախարարն ընդգծել է նաեւ, որ հայաստանի իշխանութիւնները կարեւորում են քաղաքացիական հասարակութեան ներգրաւուածութիւնը ինչպէս Եւրոպական Միութեան հետ համագործակցութեան համատեքստում, այնպէս էլ երկրում տարբեր ոլորտներում իրականացուող բարեփոխումների գործընթացներում: «իսկապէս ողջունելի է հասարակական կազմակերպութիւնների ներգրաւուածութիւնը եւրոինտէգրման գործընթացներում»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը, յաւելելով, որ վերջերս Երեւանում տեղի է ունեցել նաեւ միջազգային Եւրոպական Շարժման «արեւելեան գործընկերութեան երկրներում եւրոպական ինտէգրման խորացման գործում քաղաքացիական հասարակութեան դերի բարձրացումը» խորագրով համաժողովը, ինչը նոյնպէս վկայում է երկրում եւրոպական գաղափարների տարածման եւ արժեւորման, Հայաստանի եւ եմ միջեւ առկայ ընդհանուր հիմնարար արժէքների եւ սերտ համագործակցութեան մասին:
  -   Քաղաքական