Կարել Շուարցենբերգ. Պրահայում Հայաստանի դեսպանութեան բացումը նոր լիցք կը հաղորդի հայ-չեխական համագործակցութեանը


Կարել Շուարցենբերգ. Պրահայում Հայաստանի դեսպանութեան բացումը նոր լիցք կը հաղորդի հայ-չեխական համագործակցութեանը

  • 23-11-2011 10:39:42   |   |  Քաղաքական

Նոյեմբերի 22-ին պաշտօնական այցով Պրահայում գտնուող ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանը հանդիպեց Չեխիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շուարցենբերգին: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Կարել Շուարցենբերգը շնորհաւորեց Պրահայում Հայաստանի դեսպանութեան բացման կապակցութեամբ` ընդգծելով, որ դիւանագիտական ներկայացուցչութիւն հիմնելու Հայաստանի իշխանութիւնների որոշումը նոր լիցք կը հաղորդի հայ-չեխական համագործակցութեանը: Շնորհակալութիւն յայտնելով իր չեխ գործընկերոջը ջերմ ընդունելութեան համար` նախարար Նալբանդեանը ասաց. «Շուրերեք տարի առաջ իմ այցելութեան ընթացքում մենք ընդգծեցինք, որ պէտք է լրացուցիչ ջանքեր գործադրենք մեր յարաբերութիւնների զարգացման համար: Այսօր մենք գոհունակութեամբ կարող ենք նշել, որ մեր յարաբերութիւններն որակապես նոր մակարդակի վրայ էն բարձրացուել»: Նախարար Նալբանդեանի բնորոշմամբ` Պրահայում Հայաստանի դեսպանութեան բացումը վկայում է Չեխական Հանրապետութեան հետ բարեկամական գործընկերութիւնը խորացնելու եւ ընդլայնելու հայկական կողմի նպատակադրուածութեան մասին: հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն յաւելեց նաեւ. «Հաճելի է նշել, որ անցած մի քանի տարիների ընթացքում իրական առաջընթաց է արձանագրուել քաղաքական երկխօսութեան ակտիւացման, բարձրաստիճան այցերի կազմակերպման, իրաւապայմանագրային դաշտի ամրապնդման ուղղութեամբ: Անցած երեք տարիներին Հայաստանի Նախագահը, վարչապետը եւ արտաքին գործերի նախարարն այցելել էն Պրահայ: 2008թ. Հայաստանում հիւրընկալուել էն Չեխիայի Սենատի նախագահը, Չեխիայի վարչապետը, ԱԳ նախարարն ու պաշտպանութեան նախարարը, ակտիւացել էն միջխորհրդարանական կապերը»: Նախարարները գոհունակութեամբ նշեցին, որ վերջին երեք տարուայ ընթացքում երկկողմ ութ համաձայնագրեր էն ստորագրուել: Հայաստանի եւ Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարները հանգամանալից խօսեցին երկուստէք հետաքրքրութիւն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների մասին: Էդուարդ Նալբանդեանն ու Կարել Շուարցենբերգը անդրադարձան առեւտրատնտեսական համագործակցութեան ներուժի օգտագործմանը, ներդրումների խրախուսման նպատակով քայլերի ձեռնարկմանը, մշակութային փոխանակումների ակտիւացմանը: Չեխիայի արտգործնախարարը բարձր գնահատեց Հայաստանում իրականացուող բարեփոխումները: Նախարարները քննարկեցին Հայաստան-եմ համագործակցութիւնը, Արեւելեան գործընկերութեան շրջանակներում իրականացուող ծրագրերը: Միջգերատեսչական փոխգործակցութեան ակտիւացման ենթատեքստում նախարարները պայմանաւորուեցին Ագն-երի միջեւ խորհրդակցութիւնների ծրագիր մշակել եւ համագործակցութիւն ծաւալել ՀՀ ԱԳՆ դիւանագիտական դպրոցի եւ Չեխիայի ԱԳՆ դիւանագիտական ակադեմիայի միջեւ: Էդուարդ Նալբանդեանն իր չեխ գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման գործընթացը: Երկուստէք ընդգծուեց, որ հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգաւորումն այլընտրանք չունի: Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս: Նոյն օրը Էդուարդ Նալբանդեանն ու Կարել Շուարցենբերգը ներկայ գտնուեցին Պրահայում ՀՀ դեսպանութեան պաշտօնական բացման արարողութեանը, որին ներկայ էին Պրահայում հաւատարմագրուած դեսպաններ, Չեխիայի խորհրդարանի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Օրուայ երկրորդ կէսին Էդուարդ Նալբանդեանն այցելեց Չեխիայի Սենատ, որտեղ հանդիպում ունեցաւ Սենատի նախագահի առաջին տեղակալ Պրեմիսլ Սոբոտկայի եւ Սենատի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող սենատորների հետ: Չեխ սենատորները բարձր գնահատեցին Պրահայում ՀՀ դեսպանութեան հիմնադրումը` վստահութիւն յայտնելով, որ մշտական դիւանագիտական ներկայացուցչութիւնը լուրջ խթան կը հանդիսանայ յարաբերութիւնների յետագայ ամրապնդման գործում: Հանդիպմանը քննարկումներ ծաւալուեցին երկկողմ յարաբերութիւնների ամրապնդման, միջխորհրդարանական համագործակցութեանն առնչուող մի շարք հարցերի շուրջ: Սենատորների խնդրանքով Էդուարդ Նալբանդեանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականութեան հիմնական ուղղութիւններն ու առաջնահերթութիւնները: Նոյեմբերի 22-ի առաւօտեան Էդուարդ Նալբանդեանը Հայաստանի արտաքին քաղաքականութեան վերաբերեալ ծաւալուն ելոյթով հանդէս եկաւ Չեխիայի Միջազգային յարաբերութիւնների ասոցիացիայում: Օրուայ աւարտին Հայաստանի արտգործնախարարը ՀՀ դեսպանութիւնում հանդիպում ունեցաւ Չեխիայի հայկական համայնքային կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ եւ պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականութեան վերաբերեալ նրանց բազմաթիւ հարցերին: այցի շրջանակներում Էդուարդ Նալբանդեանը հարցազրոյց տուեց չեխական առաջատար «Լիդով» Նովիցիէ թերթին:
  -   Քաղաքական