Հայաստանում եւս գործում է Կ'ունգ-ֆու-ի պրոֆէսիոնալ մարզադպրոց


Հայաստանում եւս գործում է Կ'ունգ-ֆու-ի պրոֆէսիոնալ մարզադպրոց

  • 23-11-2011 23:42:22   | Հայաստան  |  Սպորտ
Գէորգեան մարատարուեստի դպրոցը, որը մարտարուեստների աշխարհում միանգամայն նոր խօսք է եւ նորովի է ներկայացնում Կունգ-ֆու մարատարուեստի տեսակը, բոլորովին վերջերս հիմնանորոգուել է: Այն յագեցած է այնպիսի մարզագոյքով, որը ոչ միայն միակն է Հայստանում, այլեւ թոյլ է տալիս մարզել Կունգ- Ֆու-ի արհեստավարժ մարզիկներ: Դպրոցի հիմնադիր Գէորգ Գէորգեանը, շատ վաղ տարիքից զբաղուել է Կունգ- Ֆու-ով, ուսանել է տիբեթեան մենաստանում եւ ներկայումս էլ լինելով այս մարտարուեստի վարպետ, մշակել է մի ուրոյն` Գեւորգեան մատաոճ, որը յարմարեցուած է հայ ազգային հոգեկերտուածքին: դպրոցի հիմնադիրը արցախեան պատերազմի մասնակից է եւ այդ տարիներին մարզել է յատուկ նշանակութեան ջոկատի մարտիկներին: Անցնելով այս ուղին նա նոր մարտաոճը թրծել է նաեւ արցախեան գոյամարտում եւ այն այսօր արդէն կիրառելի է թէ՛ առօրեայ կեանքում, եւ թէ՛ էքսրտեմալ իրավիճակներում: Դպրոցում ուսուցանուող մարատուեստի հիմքը չինական Վինգ Չուն Կունգ-ֆուն է եւ տիբեթեան ընտանեկան փակ մենաստանի Թեսկաոյ ոճը, վերջինս հասարակութեան շրջանում ընդունուած է կոչել տիբեթեան Կունգ-ֆու: Վինգ Չունի առաւելութիւններն էն` էներգիայի խնայողութիւնը եւ հակառակորդի էներգիայի վերաուղղորդումը, ինչպէս նաեւ մարմնի կենտրոնական գծով աշխատելու հարուածային տեխնիկաները: իսկ Տիբեթեան Թեսկաոն ներառում է բռնուածքների եւ գցումային հնարքների ամբողջական համակարգ, ինչպէս նաեւ յատուկ փակ ակրոբատիկայի տեխնիկայ, ինչը ֆիզիկական մարմինը գերզգայուն է դարձնում շրջակայ միջավայրի նկատմամբ: Թեսքաոն սովորեցնում է զգալ եւ կառավարել ոչ միայն սեփական, այլեւ հակառակորդի կենսաէներգետիկ դաշտը: Այս մարտաոճի հետեւորդները կարողանում էն զգալ մարդկանց միջեւ մշտապէս տեղի ունեցող էներգափոխանակումը (քանի որ մարդիկ շփւում էն ոչ միայն յայտնի հինգ զգայարաններով, այլեւ էներգետիկ դաշտով), կանխազգալ դիմացինից եկող ագրեսիան եւ շատ արագ կանխարգելել այն: այս մարտաոճի առանձնայատկութիւններից մէկն էլ այն է, որ մարդը կարող է միաժամանակ պայքարել բազմաթիւ հակառակորդների դէմ, հասնելով կատարեալ արդիւնքի իր ճկունութեան, արագ կողմնորոշուելու յատկութեան եւ համապատասխան գիտելիքների շնորհիւ: գեւորգեան մարտարուեստի դպրոցում ուսանող ցանկացած մարդ առաջին հերթին սովորում է ինքնատիրապետում` մտքի, հոգու եւ մարմնի եռամիասնութեան միջոցով: Բացի ֆիզիկական մարմինը կոփելուց եւ մարտարուեստի յատուկ հնարքներ սերտելուց, այս դպրոցում սաներին ուսուցանւում է նաեւ մտքի ճկունութիւն, արագ կողմնորոշուելու հմտութիւններ: Դպրոցում ներկայումս ուսանում էն տասից յիսուն տարեկան տարբեր զբաղմունքի մարդիկ, անկախ սեռից: Պարբերաբար անց էն կացւում նաեւ մարտարուեստներին առնչուող դասընթացների շարք, տեսագործնական սեմինարներ, արատագնայ պարապմունքներ: Ընդունելութիւնն իրականացւում է հարցազրոյցով` հիմք ընդունելով դիմորդի լրացրած յայտը: Դպրոցն ունի նաեւ իր կայքը, որը գործում է www.gevorgyankungfu.com հասցէով:
  -   Սպորտ