Հայաստանում եւս գործում է Կունգ-Ֆու-ի պրոֆեսիոնալ մարզադպրոց


Հայաստանում եւս գործում է Կունգ-Ֆու-ի պրոֆեսիոնալ մարզադպրոց

  • 23-11-2011 23:42:22   | Հայաստան  |  Սպորտ
Գեւորգյան մարատարվեստի դպրոցը, որը մարտարվեստների աշխարհում միանգամայն նոր խոսք է եւ նորովի է ներկայացնում Կունգ-Ֆու մարատարվեստի տեսակը, բոլորովին վերջերս հիմնանորոգվել է: Այն հագեցած է այնպիսի մարզագույքով, որը ոչ միայն միակն է Հայստանում, այլեւ թույլ է տալիս մարզել Կունգ- Ֆու-ի արհեստավարժ մարզիկներ: Դպրոցի հիմնադիր Գեւորգ Գեւորգյանը, շատ վաղ տարիքից զբաղվել է Կունգ- Ֆու-ով, ուսանել է տիբեթյան մենաստանում եւ ներկայումս էլ լինելով այս մարտարվեստի վարպետ, մշակել է մի ուրույն` Գեւորգյան մատաոճ, որը հարմարեցված է հայ ազգային հոգեկերտվածքին: Դպրոցի հիմնադիրը արցախյան պատերազմի մասնակից է եւ այդ տարիներին մարզել է հատուկ նշանակության ջոկատի մարտիկներին: Անցնելով այս ուղին նա նոր մարտաոճը թրծել է նաեւ արցախյան գոյամարտում եւ այն այսօր արդեն կիրառելի է թե՛ առօրյա կյանքում, եւ թե՛ էքսրտեմալ իրավիճակներում: Դպրոցում ուսուցանվող մարատվեստի հիմքը չինական Վինգ Չուն Կունգ-Ֆուն է եւ տիբեթյան ընտանեկան փակ մենաստանի Թեսկաո ոճը, վերջինս հասարակության շրջանում ընդունված է կոչել տիբեթյան Կունգ-Ֆու: Վինգ Չունի առավելություններն են` էներգիայի խնայողությունը եւ հակառակորդի էներգիայի վերաուղղորդումը, ինչպես նաեւ մարմնի կենտրոնական գծով աշխատելու հարվածային տեխնիկաները: Իսկ Տիբեթյան Թեսկաոն ներառում է բռնվածքների եւ գցումային հնարքների ամբողջական համակարգ, ինչպես նաեւ հատուկ փակ ակրոբատիկայի տեխնիկա, ինչը ֆիզիկական մարմինը գերզգայուն է դարձնում շրջակա միջավայրի նկատմամբ: Թեսքաոն սովորեցնում է զգալ եւ կառավարել ոչ միայն սեփական, այլեւ հակառակորդի կենսաէներգետիկ դաշտը: Այս մարտաոճի հետեւորդները կարողանում են զգալ մարդկանց միջեւ մշտապես տեղի ունեցող էներգափոխանակումը (քանի որ մարդիկ շփվում են ոչ միայն հայտնի հինգ զգայարաններով, այլեւ էներգետիկ դաշտով), կանխազգալ դիմացինից եկող ագրեսիան եւ շատ արագ կանխարգելել այն: Այս մարտաոճի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ մարդը կարող է միաժամանակ պայքարել բազմաթիվ հակառակորդների դեմ, հասնելով կատարյալ արդյունքի իր ճկունության, արագ կողմնորոշվելու հատկության եւ համապատասխան գիտելիքների շնորհիվ: Գեւորգյան մարտարվեստի դպրոցում ուսանող ցանկացած մարդ առաջին հերթին սովորում է ինքնատիրապետում` մտքի, հոգու եւ մարմնի եռամիասնության միջոցով: Բացի ֆիզիկական մարմինը կոփելուց եւ մարտարվեստի հատուկ հնարքներ սերտելուց, այս դպրոցում սաներին ուսուցանվում է նաեւ մտքի ճկունություն, արագ կողմնորոշվելու հմտություններ: Դպրոցում ներկայումս ուսանում են տասից հիսուն տարեկան տարբեր զբաղմունքի մարդիկ, անկախ սեռից: Պարբերաբար անց են կացվում նաեւ մարտարվեստներին առնչվող դասընթացների շարք, տեսագործնական սեմինարներ, արատագնա պարապմունքներ: Ընդունելությունն իրականացվում է հարցազրույցով` հիմք ընդունելով դիմորդի լրացրած հայտը: Դպրոցն ունի նաեւ իր կայքը, որը գործում է www.gevorgyankungfu.com հասցեով:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play